Լրահոս
Տնտեսական
10:35
01.03.22
167

ՀՀ բանկերում դոլարի գինը շարունակում է աճել, ռուբլին գնվում է 3 դրամով

Հայաստանյան բանկերում ռուսական ռուբլին գնվում է նվազագույնը 3 դրամով, իսկ դոլարի գինը աճել է՝ հասնելով 1 ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույնը 494 դրամին։

Ըստ Rate.am կայքի տվյալների՝ ռուբլու առքի նվազագույն գինը 3 դրամ է, վաճառքինը՝ 5.09։ 

Դոլարի առքի նվազագույն գինը 481 դրամ է, վաճառքինը՝ 489 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 494 դրամ է։

Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 532 դրամով, վաճառվում՝ 548 դրամով։