Լրահոս
Միջազգային
15:39
28.02.22
197

Իտալիայի ԱԳՆ-ն դիմել է ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիներին

Img default alt hy

ՌԴ-ում ժամանակավորապես գտնվող իտալացի բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվել վերադառնալ հայրենիք, ինչպես նաև հետաձգել ավելի վաղ նախատեսված ուղեւորություններն այդ երկիր։

Այս խորհուրդը երկուշաբթի հրապարակվել է  ԱԳՆ ճգնաժամային կենտրոնի կայքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Իտալիայի օդային տարածքը փետրվարի 27-ից ռուսաստանյան ինքնաթիռների համար փակելու որոշման մասին։

«Հաշվի առնելով այս եւ հնարավոր հետագա սահմանափակումները՝ ժամանակավորապես ՌԴ տարածքում գտնվող քաղաքացիներին (զբոսաշրջիկներ, ուսանողներ, գործնական այցերով այդ երկրում գտնվողներ) կազմակերպել հայրենիք վերադարձը ցանկացած առեւտրային տրանսպորտով»,- ասվում է հայտարարությունում։