Լրահոս
Միջազգային
10:39
01.03.22
140

Կառավարությունն ասում է՝ «ճկունություն եմ ուզում, ձեռքերս մի կապեք». Աղվան Վարդանյան

Img default alt hy

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հիշեցրել է, որ կառավարությունը 2021-2026 թվականների ծրագրում նպատակ է ձևակերպել՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագուն կենսաթոշակի ու միջին կենսաթոշակի չափերը հավասարեցնել պարենային ու սպառողական զամբյուղների արժեքներին, ինչպես նաև վերացնել ծայրահեղ աղքատությունը:

«Հիշեցնեմ՝ պարենային զամբյուղի արժեքը ամսական 37 հազար 800 դրամ է, սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը՝ 71 հազար դրամ: Այսօր նվազագույն կենսաթոշակը 26 հազար 500 դրամ է, միջին կենսաթոշակը՝ 44 հազար դրամ»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ իրենք առաջարկում են չսպասել մինչև 2026 թվականը, այլ ամեն տարի տոկոսային հարաբերակցությամբ գնալ այդ նպատակին:

«Միջին կենսաթոշակը 2024 թվականի հունվարի 1-ից սպառողական զամբյուղի 70 տոկոս դարձնել, հաջորդ տարի՝ 80 տոկոս և այդպես շարունակ, նույնը նպաստների մասով: Կառավարությունը դեմ է օրենքով սահմանելուն, ասում է՝ « ճկունություն եմ ուզում, ձեռքերս մի կապեք»,- եզրափակել է ընդդիմադիր պատգամավորը: