-
Հասարակական
«Կեղծ խաղաղության գինը» փաստավավերոգրական ֆիլմը հաղթող է ճանաչվում . Հարություն Հարությունյան
22:3027.04.25 -
Հասարակական
Աննա Հակոբյան, վախենալու ոչինչ չունենք, մենք կորցրել ենք մեր ամենաթանկը․ զոհված զինվորի մայր
20:3027.04.25 -
Հասարակական
Ուկրաինայի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը, կատարվում են որոնողական աշխատանքներ
20:0027.04.25 -
Սպորտ
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
19:3027.04.25 -
Միջազգային
Վանկուվերում փառատոնի ժամանակ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր ու վիրավորներ
17:3027.04.25 -
Հասարակական
Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
16:3027.04.25 -
Հասարակական
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ
16:0027.04.25 -
Միջազգային
Ալիևը գոհ է վերադարձել Չինաստանից. Բաքու-Պեկին ռազմավարական գործընկերության փաստաթուղթը և Հայաստանը
15:3027.04.25 -
Քաղաքական
Խորին ցավակցություններ ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
14:3027.04.25 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ Արագածոտնում․ բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհի՝ Կոշ գյուղի խաչմերուկը
14:0027.04.25 -
Հասարակական
Մարտունեցին կարոտում է իր սրտի փուշը հանողին. մոնթեաբերդցի նվիրյալի 36-րդ տարեդարձը
13:0027.04.25 -
Հասարակական
21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի
11:0027.04.25 -
Հասարակական
Պրահայի Սբ․ Հոգի եկեղեցում Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ է մատուցվել
23:0826.04.25 -
Հասարակական
Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
22:4626.04.25 -
Հասարակական
Եթե Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. Ասլանյան
22:3126.04.25 -
Հասարակական
Շքեղ, շքեղ գարնանային ամպրոպ և տեղատարափ. Սուրենյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակել
22:0026.04.25
Փալոնը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել ու դատապարտել էթնիկ հողի վրա Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումները հայերի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի` հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Միացյալ Նահանգներին դատապարտել Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի դեմ շարունակվող ատելության քարոզն ու պատժել նախորդ տասնամյակների ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների պատասխանատուներին:
Այս մասին նա հայտարարել է Սումգայիթի ջարդերի 34-րդ և Բաքվի ջարդերի 32-րդ տարելիցին նվիրված իր հայտարարության մեջ:
Փալոնը հիշեցրել է, թե ինչպես հարյուրավոր հայեր, ովքեր բնակվում էին Սումգայիթում և Բաքվում 1988 և 1990 թվականներին էթնիկ հողի վրա իրականացված հետապնդումների հետևանքով սպանվեցին, բռնաբարվեցին, ողջակիզվեցին, իսկ մնացածները՝ տեղահանվեցին:
«Ադրբեջանական կառավարությունը մեղսակիցն էր այս բոլոր կոտորածների՝ օգտագործելով բռնություն քարոզող հռետորաբանություն, որն էլ հանգեցրեց կոտորածների, և չանելով ոչինչ՝ դադարեցնելու հայ քաղաքացիների դեմ բռնությունները: Ադրբեջանը նախորդ երկու տասնամյակների ընթացքում քայլեր է ձեռնարկել կոծկելու մարդկության դեմ այս հանցանքներն ու հերքելու Սումգայիթում ու Բաքվում իրականացված կոտորածները:
Շատ ավելի մտահոգիչ է, որ ադրբեջանական կառավարությունը գովաբանեց այս իրադարձությունների ու նմանօրինակ դաժան հարձակումների հեղինակներին:
Նախագահ Ալիևի ռեժիմը մինչ օրս շարունակում է օգտագործել ատելության հռետորաբանությունը հայերի դեմ, այդ թվում և 2020 թվականի աշնանն Արցախում ադրբեջանական մահաբեր հարձակումների նախօրեին: Ադրբեջանական ուժերը, թուրքական անօդաչուներն ու Թուրքիայի կողմից աջակցություն ստացած օտարերկրյա ահաբեկիչներն իրականացրեցին կանխամտածված հարձակում՝ խախտելով միջազգային օրենքը»,- նշել է Փալոնը՝ խոսելով ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից արցախյան վերջին պատերազմում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, մարդկանց գլխատումների ու խոշտանգումների մասին:
«Ես շարունակում եմ կանգնել հայ ժողովրդի կողքին՝ դատապարտելով սարսափելի հարձակումները և սգալով բոլոր նրանց, ովքեր դաժանաբար սպանվեցին Արցախում և հայկական հողի վրա՝ ադրբեջանական հետագա հարձակումների հետևանքով:
Կարևոր է, որ Միացյալ Նահանգները ճանաչեն ու դատապարտեն բոլոր քաղաքացիական անձանց դեմ դաժան հարձակումները: Եթե մենք չդատապարտենք ու չպատժենք մարդկության դեմ հանցագործություններն ու էթնիկ բռնությունը, մենք կդառնանք պասիվ ականատեսներ, ովքեր չեն կարողացել սերտել 20-րդ դարի դասերն ու ձախողել են ողջ աշխարհում մարդու իրավունքներին ու ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալու խոստումը:
Եթե մենք կոշտ դիրքորոշում չընդունենք նրանց հանդեպ, ովքեր կոտորածներ են իրականացնում, դա նրանց քաջություն կհաղորդի և կխրախուսի մյուսներին ապագայում էլ նման սարսափելի արարքներ գործել»,- հայտարարել է Փալոնը՝ նշելով, որ այս դասերը հատկապես կարևոր են այս ապրիլին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի շեմին:
ԱՄՆ կոնգրեսականը հավաստիացրել է, որ շարունակելու է աշխատանքն իր գործընկերների հետ՝ ոգեկոչելու Բաքվի և Սումգայիթի ջարդերի, ինչպես նաև Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմի զոհերին: «Հուսով եմ՝ գործընկերներս կմիանան ինձ բռնության հռետորաբանությունը, ահաբեկումը ևմարդու իրավունքների բացահայտ խախտումները մերժելու գործում:
Դրանով մենք կվերահաստատենք մոր հանձնառությունը՝ հասնելու Կովկասում տևական խաղաղության»,- եզրափակել է Ֆրանկ Փալոնը:
-
23:30 27.04.25 Մանրամասներ՝ Քասախ գետն ընկած 4-ամյա երեխայի մահվան դեպքից Կարդալ ավելին
-
22:30 27.04.25 «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերոգրական ֆիլմը հաղթող է ճանաչվում . Հարություն Հարությունյան Կարդալ ավելին
-
22:00 27.04.25 Օշականում 4-ամյա երեխան ընկել է Քասախ գետը․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Կարդալ ավելին
-
21:00 27.04.25 Վիճաբանություն-ծեծկռտnւք՝ Երևանում. հնչել է կրակnց Կարդալ ավելին