Լրահոս
Միջազգային
17:35
28.02.22
9 806

Մոսկվան ևս սանկցիա սահմանեց․ ՌԴ-ն արգելել է ավիաընկերությունների թռիչքները 36 երկրներից

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակում է ավիաընկերությունների թռիչքները 36 երկրներից, հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

«Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող և/կամ Ռուսաստանում գրանցված քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին, սահմանափակումներ են մտցվել 36 պետությունների ավիափոխադրողների թռիչքների վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Խոսքը հետևյալ երկրների մասին է՝ Ավստրիա, Ալբանիա, Անգլիա (բրիտանական անդրծովյան տարածք), Բելգիա, Բուլղարիա, բրիտանական Վիրջինյան կղզիներ, Միացյալ Թագավորություն, Հունգարիա, Գերմանիա, Ջիբրալթար, Հունաստան, Դանիա (ներառյալ Գրենլանդիան, Ֆարերյան կղզիները և տարածքային ծովը), Ջերսի, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեխիա, Շվեդիա, Էստոնիա:

Այս երկրներից թռիչքները կարող են իրականացվել օդային տրանսպորտի դաշնային գործակալության կամ ՌԴ ԱԳՆ-ի կողմից տրված հատուկ թույլտվությամբ, նշել է գործակալությունը։