Լրահոս
Միջազգային
10:55
01.03.22
573

Ուկրաինական բանակը 70 նոր ինքնաթիռ կստանա

Img default alt hy

Ուկրաինական բանակը 70 նոր ինքնաթիռ կստանա՝ ՄիԳ-29-եր և ՍՈւ-25-եր, որոնք անհրաժեշտության դեպքում կտեղակայվեն Լեհաստանի օդանավակայաններում, որտեղից ուկրաինացի օդաչուները մարտական խնդիրներ կկատարեն։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի ծառայությունը ֆեյսբության իր էջում։

Նշվում է, որ Բուլղարիան 16 հատ ՄիԳ-29-ը կփոխանցի Ուկրաինային և 14 ՍՈւ-25, Լեհաստանը՝ 28 ՄիԳ-29, Սլովակիան՝ 12 ՄիԳ-29-ը։

Եվրամիությունն իր պատմության մեջ առաջին անգամ կֆինանսավորի զենքի գնումն ու առաքումն Ուկրաինա, հայտնում է BBC-ն։

Լրատվականը հայտնում է նաև, որ լույս մարտի 1-ի գիշերը Խերսոնն ամբողջությամբ շրջապատվել է ռուսական զորքերով և որ սնդդամթերքի մատակարարման խափանումներ են առաջացել։