Լրահոս
Միջազգային
18:12
28.02.22
143

Ուկրաինան լքել է կես միլիոն մարդ. մարդիկ փախչում են Եվրամիություն կամ Ռուսաստան

Ուկրաինայում 5 օրում 352 խաղաղ բնակիչ է զոհվել, 16-ը երեխաներ են: Հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:

Ըստ ՄԱԿ-ի՝ այսօրվա դրությամբ երկիրը լքել է ավելի քան կես միլիոն քաղաքացի: Ու այս թիվը անընդհատ աճում է: Ուկրաինացիները հիմնականում գնում են Լեհաստան, Մոլդովա, Ռումինիա, որտեղ ճամբարներ կան տեղակայված: