Լրահոս
Միջազգային
20:42
28.02.22
203

Ուկրաինան օկուպացնելու հարց Ռուսաստանի ծրագրերում չկա․ Նեբենզյա

Img default alt hy

«Ուկրաինան օկուպացնելու հարց Ռուսաստանի ծրագրերում չկա», հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Մենք չենք ծրագրել օկուպացնել Ուկրաինան։ Հատուկ գործողության նպատակն է պաշտպանել այն մարդկանց, որոնք 8 տարի շարունակ ենթարկվել են նվաստացումների և ցեղասպանության՝ Կիևի ռեժիմի կողմից։ Դրա համար հարկավոր է Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում իրականացնել»,- ասել է Նեբենզյան՝ ՄԱԿ ԳԱ արտահերթ նստաշրջանի ժամանակ։ 

«Մենք նաև կձգտենք դատական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր բազմաթիվ արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների նկատմամբ»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։