-
Քաղաքական
Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ․ Ռուբեն Մխիթարյան
11:1526.04.25 -
Մամուլի տեսություն
Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս․ «Հրապարակ»
10:1426.04.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ․ «Հրապարակ»
09:5226.04.25 -
Իրավական
ՔԿ-ն հրաժարվել է վարույթ նախաձեռնել սկանդալային հրապարակման առիթով. Ռոման Երիցյան
23:2125.04.25 -
Միջազգային
Լարվածությունն աճում է Հնդկաստան-Պակիստան սահմանին. կործանարար պատերազմի սպառնալիք կա
23:0325.04.25 -
Հասարակական
Սյունիքում այսօր մահացած զինվորը Սիսիանի Աշոտավան համայնքից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. News.am
22:4725.04.25 -
Քաղաքական
Քիչ է մնում՝ կախվի ՔՊ-ական պատգամավորը. գլխավոր դատախազին հարցերը շատ են ու անպատասխան
22:2825.04.25 -
Սպորտ
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում են
22:1525.04.25 -
Քաղաքական
Արցախի նախագահի ընտրություններ կլինեն. Շահրամանյանը առաջադրվելու որոշում չունի
22:0125.04.25 -
Քաղաքական
Վախկոտ է անվանում իշխանության քաղաքականությունը Ցեղասպանությունը չմոռացող ժողովուրդը
21:3725.04.25 -
Տնտեսական
Ինքնասիրության հարց ա, մեզ հիմարացնում են. գործադուլով են սպառնում փոքր բիզնեսի ներկայացուցիչները
21:1225.04.25 -
Իրավական
«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ
20:5825.04.25 -
Իրավական
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը
20:4425.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սյունիքում մահացել է սահմանապահ զինվոր. Քննչական կոմիտեն հաստատում է
20:3025.04.25 -
Հասարակական
Սահմանապահ զորքերի զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է․ ԱԱԾ
20:2225.04.25 -
Կրթություն և գիտություն
Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական քննությունների հայտագրման գործընթացը
20:1125.04.25 -
Քաղաքական
Փաշինյանն ուզում է ջնջել Արարատը գերբի վրայից. Ցեղասպանության միջոցառումները՝ ռուսական մեդիայում
20:0725.04.25
Պատժամիջոցներով խնդիրը չի լուծվի, այլ ավելի կխորանա․ Հակոբ Ասատրյան

Ռուս-ուկրաինական ռազմական բախումների թեմայի շուրջ մի քանի հարց ենք ուղղել «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին (Չեխիա, Պրահա)։
1․ Ամբողջ Եվրոպան, պատկերավոր ասած «օդում, ջրում և ցամաքում» զանգվածային ընդվզում է սկսել ՌԴ-ի դեմ՝ Ուկրաինայի պատճառով։ ՆԱՏՕ-ի ղեկավարն էլ խոստովանեց, որ այսուհետ այլ Եվրոպա է լինելու։ Ի՞նչ սպասել այս ամենից։
Հակոբ Ասատրյան․ - Եվրոպան հասկացավ, որ խաղաղությունը փխրուն է, եւ նաեւ եվրոպական անվտանգությունը չի համապատասխանում այսօրվա պահանջներին։ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը ցույց է տալիս, որ ցանկացած պահին պատերազմական իրավիճակը կարող է տեղափոխվել Եվրոպայի կենտրոն։
Հետեւաբար, թե Եվրոպական Միությունը, եւ թե Հյուսիս Ատլանտյան դաշինքը ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ոչ միայն ապահովագրեն, այլեւ կասեցնեն ապագա ռազմական հարձակումը Եվրոպայի որեւէ երկրի վրա։ Իսկ սա նշանակում է ռազմական բյուջեների կտրուկ աճ, ինչի մասին արդեն խոսում են Չեխիայում , Գերմանիայում եւ այլ երկրներում։ Չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կլինի, եթե միջուկային մրցավազքը կրկին նոր թափ ստանա։ Եվրոպան ինքն է մեղավոր այսօրվա վիճակի համար, քանի որ ոչ թե լուրջ երկխոսություն տարավ Ռուսաստանի հետ, այլ տարիներ շարունակ Միացյալ Նահանգների դրդմամբ առճակատման գնաց Ռուսաստանի հետ։ Իհարկե, ոչ ոք չի արդարացնում Ռուսաստանի կայսերական նկրտումները, սակայն վտանգից խուսափելու համար, հակառակորդի հետ պետք է հարաբերվել, եւ ոչ թե մերժել նրա հետ երկխոսությունը։ Հատկապես, եթե տվյալ պարագայում հակառակորդը միջուկային գերտերություն է։
2․ Փոխադարձ մեղադրանքների, խաղաղության ճգնաժամի պայմաններում ի՞նչ ողջամիտ քայլեր կարող եք հուշել, որոնք լիցքաթափելու են միջազգային անցանկալի լարվածությունը։
Հ․Ա․ - Ստեղծված պարագայում պետք է բացի երկկողմ հանդիպումներից, նաեւ երկու կողմերի մոտ վստահություն վայելող այլ միջնորդների մասնակցությամբ դիվանագիտական լուրջ աշխատանք, որպեսզի օր առաջ կանգնեցվի այս խելահեղ պատերազմը։ Պատժամիջոցներով խնդիրը չի լուծվի, այլ ավելի կխորանա։ Ընդ որում, այդ պատժամիջոցներից ավելի շատ տուժում են հասարակ մարդիկ, որոնք նույնպես դեմ են այդ պատերազմին։ Ցանկացած ճանապարհ, որ կտանի խաղաղության հաստատման, պետք է իրականացնել։ Իսկ այդ ճանապարհները միայն կարող են լինել դիվանագիտության մեջ։ Ցավոք, աշխարհը կրկին մտնում է «երկաթե վարագույրի» ժամանակաշրջան, իսկ դա ոչ մի լավ բան չի խոստանում։
3․ Պատերազմը նաև տեղեկատվական հակամարտություն է ենթադրում, եթե այդպես է, ինչ զորավոր, դրական դեր կարող է խաղալ նույն չորրորդ իշխանությունը՝ մասմեդիան։
Հ․Ա․ - Լրատվամիջոցները կարևոր դեր ունեն, իհարկե, բայց այսօր համացանցային տարբեր հարթակներ գոյություն ունեն, որոնք կապ չունեն լրատվամիջոցների հետ, բայց լրատվության տարածման եւ ազդեցության ավելի մեծ լսարան են գրավում։ Ցանկացած հակամարտության պարագայում, լրատվամիջոցներին վերապահվում է գլխավոր դերերից մեկը, հետեւաբար ամեն մի լրագրող, որ լուսաբանում է պատերազմական գործողություններ, պետք է պատրաստված լինի եւ աչալուրջ։
Չեխիայում հասկանալով կեղծ լրատվամիջոցների և կայքէջերի ազդեցությունը հասարակության կողմնորոշման վրա, անմիջապես փակեցին ութ ռուսամետ կայքէջ։ Ավելին, դատախազությունը հայտարարեց, որ ռուսական ներխուժմանը կողմ քարոզչություն տանելու դեպքում, տվյալ անձինք կձերբակալվեն եւ կներկայացվի մեղադրանք, որը կենթանդրի մինչեւ երեք տարի ազատազրկում։
Այնպես որ չորրորդ իշխանությունը պետք է լրջորեն գործի եւ օգնի խաղաղության հաստատմանը, և ոչ թե նպաստի հակամարտության շարունակական բորբոքմանը։
Արա Ալոյան, «news.5tv.am»
-
23:03 25.04.25 Լարվածությունն աճում է Հնդկաստան-Պակիստան սահմանին. կործանարար պատերազմի սպառնալիք կա Կարդալ ավելին
-
21:56 25.04.25 Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ Կարդալ ավելին
-
14:32 25.04.25 50 մարդ զոհվեց միանգամից, մյուսները՝ փլատակներում են. Իսրայելի մահաբեր հարվածը Կարդալ ավելին
-
11:45 25.04.25 Անցած գիշեր ՌԴ ՀՕՊ համակարգերը 79 ուկրաինական ԱԹՍ են խոցել Կարդալ ավելին