Լրահոս
Միջազգային
23:42
28.02.22
397

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի օմբուդսմենները կհամագործակցեն անհայտ կորածների և ռազմագերիների հարցում

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնությունում Մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան և Ուկրաինայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան այսօր պայմանավորվել են համագործակցել անհետ կորածների որոնման և Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվածների պահման պայմանների ստուգման հարցում, հայտնում է Ինտերֆաքսը։

«Մենք պայմանավորվել ենք Ուկրաինայի Գերագույն Ռադայի Մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի հետ հումանիտար ուղղությամբ համագործակցության, անհայտ կորածներին գտնելու և պահման պայմանները ստուգելու հարցում փոխօգնության մասին: Մենք աշխատում ենք»,- Ռուսաստանի օմբուդսմենի ծառայությունը մեջբերում է Մոսկալկովայի խոսքերը: