Լրահոս
Միջազգային
17:14
28.02.22
190

Ռուսաստանը ռազմական գործողություններ չի սկսել Դոնբասի տարածքում, ավարտին է հասցնում դրանք․ ՌԴ ՊՆ

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ չի սկսել Դոնբասի տարածքում, ավարտին է հասցնում դրանք:

Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով, Կիևում ռեժիմի ռազմական գործողությունները և Դոնբասի բնակիչների սիստեմատիկ բնաջնջումը շարունակվել է ութ տարի։

«Այս պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 14 հազար մարդ՝ հարյուրավոր երեխաներ։ Դրան պետք էր վերջ տալ։ Անհրաժեշտ է վերջ դնել Կիևի ռեժիմի անվերջ սպառնալիքներին Ռուսաստանի դեմ, և Ռուսաստանը դա կանի»,- ասել է Կոնաշենկովը։