Լրահոս
Միջազգային
16:50
04.03.22
231

Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայ ընտանիքի 4 անդամները․ Սպուտնիկ Արմենիա

Img default alt hy

Խարկովում ծանր վիրավորում են ստացել հայկական ընտանիքի 4 անդամ` ծնողներն ու նրանց 2 անչափահաս երեխաները։ Տեղեկությունը Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։

«Վիրավորվել են ամուսինները և նրանց երկու անչափահաս երեխաները: Հարված է եղել անմիջապես նրանց շենքին, իրենք առաջին հարկում են եղել, հարվածը եղել է իրենց խոհանոցին: Բոլորը ծանր վիրավորում են ստացել։ Ծնողները դեռևս չեն կարողանում քայլել, բեկորային վնասվածքներ են ստացել: Վիրահատությունից հետո նրանց վիճակը կայուն է»,- հայտնել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` 4 հոգուց բաղկացած հայերի ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1-ին։

Ընտանիքը մինչ դեպքը ցանկացել է հեռանալ Խարկովից, պարզապես հնարավոր չի եղել դա անել։