Լրահոս
Միջազգային
19:04
28.02.22
201

Խերսոնում հայերն անվճար հաց են բաժանում թոշակառուներին

Img default alt hy

Ուկրաինայի Խերսոնի շրջանում տեղաբնակ հայերին պատկանող հացի արտադրամասերն անվճար հաց են բաժանում կենսաթոշակառուներին։ Այդ մասին տեսանյութ է հայտնվել համացանցում։

Ուկրաինայի հայերի միությունն իր հերթին հայտարարել է, որ հայերը, ապրելով Ուկրաինայում 10-րդ դարից սկսած և մեծ դերակատարում ունենալով երկրի զարգացման գործում, զենքը ձեռքին ուկրաինացիների հետ կողք կողքի պաշտպանում են իրենց քաղաքները, հարազատներին և տները։

Նշվում է նաև, որ հայերը համալրում են տարածքային պաշտպանության շարքերը: