Լրահոս
Միջազգային
09:50
01.03.22
368

Խերսոնը շրջափակման մեջ է. քաղաքապետ

Img default alt hy

Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը հայտարարել է ռուս զինվորականների կողմից քաղաքը շրջափակելու մասին: Նրա խոսքով՝ ռուս զինվորականները ճանապարհներ են փակել քաղաքի մուտքերի մոտ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երկու օր առաջ հայտարարել էր քաղաքի շրջափակման մասին։

Ռուս զինվորականները անցակետեր են տեղադրել ուկրաինական Խերսոնի մուտքերի մոտ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Իգոր Կոլիխաևը։

«Ռուսական բանակը փակուղիներ է տեղադրել Խերսոնի մուտքերի մոտ։ Դժվար է ասել, թե իրավիճակը հետագայում ինչպես կզարգանա», - գրել է նա։

Կոլիխաևը դիմել է նաև քաղաքի բնակիչներին և հորդորել հանգստություն պահպանել, պարետային ժամի ժամանակ դուրս չգալ փողոց, որևէ մեկի հետ ագրեսիվ բանակցությունների մեջ չմտնել և «հակամարտությունների չհրահրել թշնամուն»։

ՌԴ պաշտպանության նախարարությունը փետրվարի 27-ի առավոտյան հայտարարել է Խերսոնի արգելափակման մասին։