-
Քաղաքական
Ավելի ահավոր բաների են սպասում Գյումրիում. ձերբակալություններ՝ ճակատագրական ընտրությունից 3 օր առաջ
19:4527.03.25 -
Հասարակական
Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Գայի պողոտայում և Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկում
18:4527.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ադրբեջանական կրակոցների հետևանքները՝ Սյունիքում, «ահավոր բաներ»՝ Գյումրիում
18:3027.03.25 -
Իրավական
Ընտրակեղծարար համակարգը նույնն է մնացել, նույնիսկ՝ տեղ-տեղ ավելի լկտի ու հանդուգն. փաստաբան
18:2527.03.25 -
Քաղաքական
Սոցհարցման արդյունքներով Սարիկն ունի ընդամենը 22% ձայն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
17:4527.03.25 -
Քաղաքական
Փաշինյանը պատերին է իրեն տալիս. երեք նախագահները օգտակար խորհուրդներ են տալիս նրան
17:1527.03.25 -
Քաղաքական
Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
16:3827.03.25 -
Հայլուր
Հայլուր 15։30 Աղմկոտ ձերբակալություններ՝ նախընտրական Գյումրիում. քաղաքական ռեպրեսիա՞
15:3027.03.25 -
Իրավական
Գյումրիում իրականացված խուզարկությունների արդյունքում կան ձերբակալված անձինք
15:2427.03.25 -
Քաղաքական
ՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում. MediaHub
15:0027.03.25
Հայաստանը 44-օրյա պատերազմում վարձկանների մասնակցությամբ շուրջ 250 ինքնորոշիչ տվյալ է ներկայացրել

Ազգային ժողովը քննարկել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծն Ազգային ժողովում զեկուցում էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը:
Նա նշել է, որ արձանագրությունը ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Ռիգայում՝ 18 պետությունների կողմից: Հայաստանի կողմից արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի հունվարի 24-ին:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ արձանագրությունը ստորագրած 42 պետություններից ներպետական ընթացակարգերն ավարտել ու արձանագրությունը ուժի մեջ է մտել 24 պետությունների համար:
Արձանագրության նպատակն է լրացումներ կատարել 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված Ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում, որով նախատեսվում է քրեականացնել արձանագրության 2-ից 6-րդ հոդվածներով սահմանված հետևյալ արարքները՝ ահաբեկչության նպատակով որևէ միավորման կամ խմբի մասնակցելը, ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելը, ահաբեկոչության նպատակով արտերկիր մեկնումը կազակարպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը:
Արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանը կամբողջացնի ահաբեկչության կանխարգելման ու դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդում գործող փաստաթղթերին միանալու գործընթացը:
Արձանգրության կիրառումը կնպաստի ահաբեկչության դրսևորաման բոլոր ձևերի կանխարգելմանը, մարդու իրավունքների, մասնավորապես, կյանքի իրավունքի վրա դրա բացասական հետարանքների կանխմանը, ինչպես նաև առավել կհամախմբի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում կոնվենցիայի կողմ պետությունների ջանքերը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ վարձկանների տեղափոխումը տարբեր երկրներից դեպի Ադրբեջան այս արձանագրության վավերացմամբ որևէ ձևով նոր հնարավորություն տալո՞ւ է այս խնդիրները միջազգային ատյաններում բարձրաձայնելու, առաջ տանելու ու դատապարտելու:
ԱԱԾ տնօրենի տեղակալն էլ նշեց՝ կարծում է ՝մի քիչ խնդրահարույց կարող է լինել միջազգային հանրության տեսակետից. Ղարաբաղը կարող է ճանաչվել որպես վավերացմանը մասնակցող կողմ, բայց ԱԱԾ-ն իր ունեցած միջազգային իրավակարգավորումների շրջանակներում փորձել է միջազգային տարբեր ատյաններ հասանելի դարձնել:
«Կա՞ տեղեկություն, թե ինչ արձագանքներ են ստացվել»,- հետաքրքրվել է Գևորգյանը:
Սամվել Հայրապետյանն էլ ասել է, որ տեղեկատվությունը հասանելի են դարձրել ՀՀ արտաքին գործերի նախարարության խողովակներով, իսկ ԱԱԾ-ի մակարդակով հասանելի են դարձրել ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնին, որը համապատասխան միջոցներ է ձեռնարկել:
«Շուրջ 250 ինքնորոշիչ տվյալներ մուտք է գործվել իրենց տեղեկատվական ռեսուրսներ հետագայում դրանց մուտքը տարբեր երկրներ կանխելու նպատակով»,- հայտարարել է ԱԱԾ տնօրենի տեղակալը:
-
12:08 27.03.25 Խնածախում այս գիշեր կրկին կրակոցների ձայներ են հնչել. բնակիչները առավոտյան պարզել են, որ տանիքներ են վնասվել․ News.am Կարդալ ավելին
-
23:45 25.03.25 Սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան․ «Ազատություն» Կարդալ ավելին
-
19:20 25.03.25 Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից Կարդալ ավելին
-
17:25 25.03.25 Ուղիղ I Վարդան Ղուկասյանը շարունակում է քարոզարշավը. հանդիպում Անի թաղամասում Կարդալ ավելին