-
Քաղաքական
Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ․ Ռուբեն Մխիթարյան
11:1526.04.25 -
Մամուլի տեսություն
Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս․ «Հրապարակ»
10:1426.04.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ․ «Հրապարակ»
09:5226.04.25 -
Իրավական
ՔԿ-ն հրաժարվել է վարույթ նախաձեռնել սկանդալային հրապարակման առիթով. Ռոման Երիցյան
23:2125.04.25 -
Միջազգային
Լարվածությունն աճում է Հնդկաստան-Պակիստան սահմանին. կործանարար պատերազմի սպառնալիք կա
23:0325.04.25 -
Հասարակական
Սյունիքում այսօր մահացած զինվորը Սիսիանի Աշոտավան համայնքից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. News.am
22:4725.04.25 -
Քաղաքական
Քիչ է մնում՝ կախվի ՔՊ-ական պատգամավորը. գլխավոր դատախազին հարցերը շատ են ու անպատասխան
22:2825.04.25 -
Սպորտ
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում են
22:1525.04.25 -
Քաղաքական
Արցախի նախագահի ընտրություններ կլինեն. Շահրամանյանը առաջադրվելու որոշում չունի
22:0125.04.25 -
Քաղաքական
Վախկոտ է անվանում իշխանության քաղաքականությունը Ցեղասպանությունը չմոռացող ժողովուրդը
21:3725.04.25 -
Տնտեսական
Ինքնասիրության հարց ա, մեզ հիմարացնում են. գործադուլով են սպառնում փոքր բիզնեսի ներկայացուցիչները
21:1225.04.25 -
Իրավական
«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ
20:5825.04.25 -
Իրավական
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը
20:4425.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սյունիքում մահացել է սահմանապահ զինվոր. Քննչական կոմիտեն հաստատում է
20:3025.04.25 -
Հասարակական
Սահմանապահ զորքերի զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է․ ԱԱԾ
20:2225.04.25 -
Կրթություն և գիտություն
Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական քննությունների հայտագրման գործընթացը
20:1125.04.25
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Քրիստիննե Գրիգորյանը ողջունելով պատվիրակության անդամներին՝ ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման պահից ի վեր առաջին պաշտոնական հանդիպումը ԵԽ երևանյան գրասենյակի գործընկերների հետ տարիների ընթացքում ձևավորված բարձր համագործակցության ևս մեկ հավաստում է։ Մարտինա Շմիդտն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ՄԻՊ գրասենյակն առանցքային գործընկեր է հանդիսանում ԵԽ կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակում։
Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամների հետ քննարկվել են ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող ոլորտային ծրագրեր, որոնք առնչվում են ընտանիքում բռնության կանխարգելմանը, զինված ուժերում կին զինծառայողների իրավունքների պաշտպանությանը, քրեական և քրեադատավարական օրենսգրքերի ընդունմանը և իրավակիրառ պրակտիկայում դրանց մոնիտորինգին, բիոէթիկայի, բուժաշխատողների էթիկայի կանոններին և մի շարք այլ հարցերի։ Քննարկվել են նաև առաջիկա ծրագրերի հնարավորություններ, ներառյալ միտված պատերազմի հումանիտար հետևանքների վերացման հարցերին:
Պաշտպանն իր խոսքում ընդգծել է անվտանգության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված մոտեցումները և դրանց հետամուտ լինելու կարևորությունը, անդրադարձել է այլ առաջնահերթությունների, ինչպիսիք են պայքարը ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելման, խտրականության դեմ պայքարում համալիր գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության մասին։
Քրիստիննե Գրիգորյանը կառույցի առաջնահերթությունների ցանկում նշել է նաև Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման նպատակը, որն ըստ նրա, երկրում մարդու իրավունքների պաշտպանության առավել լավ վիճակի երաշխավորման գրավական է:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը նախանշված ոլորտներում առկա համագործակցությունը խորացնելու և նոր ուղղություններով համագործակցություն ծավալելու պատրաստակամություն են հայտնել։
-
13:07 24.04.25 Ուղիղ I Ապրիլ 24. Մեծ երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ Կարդալ ավելին
-
09:18 24.04.25 Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ Կարդալ ավելին
-
09:10 24.04.25 Ուղիղ I Փաշինյանը՝ Ծիծեռնակաբերդում Կարդալ ավելին
-
16:22 22.04.25 Բոլորիդ հրավիրում ենք համատեղ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը․ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ Կարդալ ավելին