Լրահոս
Հայաստան
12:55
02.03.22
134

Իշխանություններից որևէ մեկի մտքով կամ երազում անգամ չի կարող անցնել վերահսկել ընդդիմության գործողությունները. Հայկ Մամիջանյան

Img default alt hy

Հայաստանում ցանկացած քաղաքական գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից. հեքիաթներ են, թե ՔՊ-ն է առաջադրել նախագահի թեկնածու կամ մեկ այլ բան, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը։  

«Էս մարդն ընտրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, աշխատելու է Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ։ Պարոն Խաչատուրյանը Հանրայինի եթերում բառացի ասել է. «Ես այս քաղաքական թիմի անդամ եմ»։ Վերկուսակցական արբիտր, անաչառություն, զսպումներ, հակակշռումներ, այս ամեն ինչը մոռացվում է այդ նախադասությունից հետո», - հայտարարել է Մամիջանյանը։  

Նրա խոսքով, իրենք նախագահի ընտրության գործընթացը լեգիտիմացնելու ցանկություն չունեն։  

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը:  

Լրագրողի դիտարկմանը, թե ստացվում է, որ ընդդիմության գործողություններն էլ է Նիկոլ Փաշինյանը վերահսկում, Հայկ Մամիջանյանը պատասխանել է. «Իշխանություններից որևէ մեկի մտքով կամ երազում անգամ չի կարող անցնել վերահսկել ընդդիմության գործողությունները»։