Լրահոս
Հայաստան
23:21
28.02.22
185

«ՔՊ-ականները դեմ են մի օրինագծի, որը ժամանակին Փաշինյանն է հեղինակել». արգելված տեսակցություններ

 

Պատգամավորների անձեռնմխելիությունը փշուր-փշուր է լինում բանտերի դռներին բախվելով: «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխոթյուն անել, որպեսզի պատգամավորները ցանկացած պահի կարողանան տեսակցել բանտարկյալներին:

ՔՊ-ն դեմ է: Չնայած, մի ժամանակ տեսակցությունների արգելքից բողոքում էր ընդդիմադիր Փաշինյանը: Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում քննարկումը լեզվակռվի է վերածվել: