Լրահոս
Հայաստան
20:05
09.02.22
103

56-ամյա վարորդի վարած Ford Explorerը, 40 մետր գլորվելով, կողաշրջվել է

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: 

Ժամը 16:50-ի սահմաններում  56-ամյա Լեռնիկ Հայրապետյանը Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի սկզբնամասում իր վարած  Ford Explorer մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ  40 մետր գլորվել և կողաշրջվել է, հայտնում է Գագիկ Շամշյանը։

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: