Լրահոս
Հասարակական
19:00
09.02.22
96

Դատապարտյալին բերված սառնարանից հայտնաբերվել են 50-ից ավելի բջջային հեռախոսներ

Img default alt hy

Փետրվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Կ. Մ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Ղ.-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը:

Զննության արդյունքում սառնարանի ետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 55 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 5 մարտկոց և 3 USB լար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: