-
Հասարակական
Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում
23:5821.05.25 -
Միջազգային
Հիմարների մրցույթում նրանք երկրորդ տեղը կզբաղեցնեին. Պուտինը հանձնարարել է ականազերծել Կուրսկի մարզը
23:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին
23:1521.05.25 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը սիրաշահում է Ադրբեջանին՝ բաց չթողնելով Հայաստանի ձեռքը
22:3021.05.25 -
Կրթություն և գիտություն
Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը
22:0021.05.25 -
Քաղաքական
Լավրովի ամենակարևոր ուղերձները. լարվածության ֆոնին՝ Երևանում հայ-ռուսական բանակցություն է եղել
21:3021.05.25 -
Տնտեսական
Սկանդալ՝ հայկական կոնյակի արտահանման շուրջ. Վրաստանից արդարություն են պահանջում հայ կոնյակագործները
21:0021.05.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սենսացիոն հայտարարարություն է անում Լավրովը՝ երևանյան այցի ավարտին
20:3021.05.25 -
Հասարակական
Աշակերտական բունտի ցավոտ հետևանքները. իրավիճակը՝ Մերձավանի սկանդալային դպրոցում
20:2021.05.25 -
Միջազգային
Իրանն ու Բելառուսը ձգտում են ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում
19:5621.05.25 -
Քաղաքական
Այսօր հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները. Լավրովը՝ Խաչատուրյանին
19:1521.05.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նորից ռուսամետություն է խաղում Փաշինյանի թիմը. Լավրովի ստուգայցը՝ Երևան
18:3021.05.25 -
Քաղաքական
Դա եղել է մեր մրցակցային առավելությունը, ինչը վկայում է նաև ներդրումները դրսից. Ռոբերտ Քոչարյան
18:1521.05.25
Ձեզ բախտ է վիճակվել պաշտպանել Տավուշ աշխարհի սահմանները․ նորակոչիկները երդվեցին

Այսօր՝ փետրվարի 9-ին, կայացել է ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են Բերդի համայնքապետարանից։
Զորամասի հրամանատար, գնդապետ Վահան Սարգսյանն իր ելույթում մասնավորապես նշել է.
«Այսօր պատասխանատու և հիշարժան օր է. մեր զինվորները հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում տվեցին: Ես վստահ եմ, որ այդպես էլ կծառայեն: Սիրելի՛ նորակոչիկներ, զորամասը, որտեղ դուք ծառայելու եք, հզոր ու հաղթական մարտական ուղի է անցել. դեռ 90-ական թվականներից, երբ ձևավորվում էր բանակը, մեր զորամասն առաջնագծում էր և առ այսօր առաջնագծում է՝ պատվով ու ամենայն պատասխանատվությամբ կատարելով իր առջև դրված խնդիրները»:
Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը երդման արարողության կապակցությամբ շնորհավորել է նորակոչիկներին, նրանց ծնողներին, ներկաներին.
«Պատահական չէ, որ երդման արարողությունն անցկացվում է հենց այս վայրում. սա մեր համայնքի խորհրդանիշներից մեկն է: Մենք գտնվում ենք պատմական Տավուշ ամրոցի վարչական սահմաններում: 3000 և ավելի տարիներ այստեղ ամեն քար ու թուփ խոսում են հայերեն:
Մեր պապերն այստեղ են արարել, աշխատել, կռվել... Ցավոք, ունցել ենք նաև կորուստներ, բայց վերջնական արդյունքում՝ մենք հաղթել ենք, քանի որ այստեղ ենք: Մեր պապերի 3000 տարվա ճշմարտությունը «վերափաթեթավորված» հասել է մեզ. կա երկու ճշմարտություն՝ «Ուժն է ծնում իրավունք» և «Զինվորի «сапог»-ն է գծում երկրի սահմանը»:
Սիրելի՛ նորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ երդման արարողության կապակցությամբ: Ձեզ բախտ է վիճակվել պաշտպանել մեր երկրի սահմանները՝ Տավուշ աշխարհում: Դուք այն զինվորներն եք, ովքեր կերտելու են վաղվա հաղթանակները»:
Դիմելով նորակչիկներին՝ Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանն ասել է.
«Սիրելի՛ նորակոչիկներ, երբեք, ոչ մի վայրկյան չմտածեք, թե ծառայության տարիները կորուստ են ձեր կյանքից: Միշտ հիշեք, որ այս երկու տարիներն ամենակարևոր ներդրումն են ձեր կյանքում, որովհետև հնարավոր չէ խուսափել առաքելությունից և լինել երջանիկ, հնարավոր չէ խուսափել պատասխանատվությունից և շարունակել ապրել հանգիստ խղճով:
Ձեր ծառայությամբ հզորացրեք մեր բանակը և ամբողջ կյանքում կքայլեք գլուխներդ բարձր՝ որպես հայրենիքի տեր: Այո՛, հայրենիքը պատկանում է նրանց, ովքեր պաշտպանում են այն»:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի բաժնի պետ, գնդապետ Սերոբ Արշակյանը նույնպես շնորհավորել է նորակոչիկներին երդման արարողության կապակցությամբ.
«Տղանե՛ր, զինվորական երդում տալը, մեր բանակի շարքերը համալրելը, երկու տարի հայրենիքի պաշտպանությանը նվիրելը մեծ պատիվ է: Ես լիահույս եմ, որ ձեր երդմամբ տրված խոստումը պահպանելու եք և բարձր եք պահելու ձեր ընտանիքների ու ձեր պատիվը: Վստահ եղեք, որ աջակցելու ենք ձեզ, որպեսզի կարողանաք հեշտությամբ հաղթահարել ծառայության դժվարությունները: Միասին ենք պաշտպանելու մեր հայրենիքը»: