Լրահոս
Հասարակական
18:22
09.02.22
583

«Լֆիկ Սամո»-ի Բենթլին չթույլատրված տեղում է կայանված

Img default alt hy

Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Երևանում պարեկները հատուկ տարածք են տեղափոխել ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան: 

Վարչապետն իր խոսքում նշել էր, որ սա բացառիկ երևույթ է, նախկինում նման բան երբևէ չէր եղել:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող Bentley Mulsanne մակնիշի 60 QQ 006 համարանիշի ավտոմեքենան Մոսկովյան փողոցում կայանել են  չթույլատրելի հատվածում՝ քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառի վայրում: 

«Մնում է, օրինախախտ վարորդին ենթարկել վարչական պատասխանատվության, ինչի մասին կառավարության առաջիկա նիստերից մեկի ժամանակ գուցե վարչապետը հանրությանը տեղեկացնի»,- գրում է Շամշյանը։