Լրահոս
Հասարակական
20:28
09.02.22
94

ՌԴ-ի աջակցությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանում պահվող 127 անձ. Զախարովա

Img default alt hy

2020 թվականի դեկտեմբերից ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ընդհանուր առմամբ 146 մարդ է վերադարձվել։ 127-ը` հայկական կողմին, 19-ը` ադրբեջանական։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի կողմից այս տարվա փետրվարի 7-ին հայկական կողմին 8 զինծառայողի փոխանցումը։ Կարևոր է հնարավորինս արագ վերջնականապես վերացնել այդ խանգարող երևույթը` հայ-ադրբեջանական հարաբերությունների այդ խնդրահարույց հարցը, ավարտել «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով պահվող անձանց փոխանակումը»,- ասել է նա։

Ըստ նրա` Ռուսաստանը կարևորում է զուգահեռաբար հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցում ջանքեր գործադրելը և աջակցելու է գործընթացին ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։