-
Քաղաքական
Ուղիղ I Քարոզարշավ՝ Գյումրիում. Վարդան Ղուկասյանը հանդիպում է ընտրողների հետ
12:5116.03.25 -
Քաղաքական
Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ. Ռուբեն Վարդանյան
11:3016.03.25 -
Իրավական
ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. դատախազությունը մանրամասնում է
23:0015.03.25 -
Քաղաքական
Ինձ ո՞վ չի ճանաչում, որ ես պլակատ դնեմ. Գյումրիի թեժ քարոզարշավի առաջին օրը
22:3015.03.25 -
Միջազգային
Խնդրում եմ՝ մի՛ սպանեք այդ զինվորներին. Թրամփի խնդրանքը Պուտինին և ուկրաինական նահանջը՝ Կուրսկից
22:1515.03.25 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը բողոք է ուղարկել Եվրախորհրդարան` հայ գերիներին ազատելու պահանջի բանաձևի պատճառով
21:2415.03.25 -
Քաղաքական
Ադրբեջանն ազատվում է մեղադրյալի կարգավիճակից. ի՞նչ է շահում Հայաստանը՝ դատական հայցերը հետ կանչելով
21:1515.03.25 -
Հասարակական
Թիվ 189 ավագ դպրցում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. դասասենյակում հայտնաբերել են 2 դանակ
20:0015.03.25 -
Տնտեսական
Իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. տնտեսագետ
19:4515.03.25 -
Հասարակական
Հրդեհի ահազանգ՝ Էջմիածնում․ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը
19:3015.03.25 -
Քաղաքական
Մոսկվան զգացել է ավանտյուրան. ինչո՞ւ է Ռուսաստանը հարթակ տալիս համաձայնության եկած Երևանին ու Բաքվին
19:1515.03.25 -
Իրավական
Կեղծ հայտարարություններ են տարածում վարորդական վկայականների վաճառքի մասին. ՆԳՆ-ն ահազանգում է
19:0015.03.25 -
Քաղաքական
Երևանի տրանսպորտի հարցը կանգնել է ամբողջ պետության կոկորդին․ Սամսոն Գրիգորյան
18:4515.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մեծ ավանտյուրա է զգացել Մոսկվան. ռուսական առաջարկը՝ Հայաստանին ու Ադրբեջանին
18:3015.03.25
Ստեղծվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ձևավորել է Երասխ- Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը։
Այս մասին նա այսօր հայտնել է խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին։
Նա հիշեցրել է, որ 2021-ի դեկտեմբերին ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել: Պատգամավորը հետաքրքրվել է այդ ուղղությամբ զարգացումներից, նաև ճանապարհների ապաշրջափակման գործընթացից:
Փաշինյանը կարևորել է այդ երկաթուղու կառուցման, վերականգնման, գործարկման, ինչպես նաև Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը։
«Ձևավորված աշխատանքային խումբն արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով։ Հիմա քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և կառուցման աշխատանքների ֆինանսավորման հարցը»,- նշել է Փաշինյանը և հավելել, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում հանդիպում է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի և Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավարի հետ:
Նա ասել է, որ մի կարևոր գործողություն պետք է արվի` դա Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումն է։ Փաշինյանի խոսքով` այդ ամենը կա՛մ երկկողմ, կա՛մ եռակողմ, կամ՛ որևէ ֆորմատով պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձանագրվի և ստորագրվի:
«Պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոնների համապատասխան՝ երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողություն: Եվ մենք պետք է համաձայնեցնենք պարամետրերը, որպեսզի նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև այդ երկաթուղիները պետք է կպնեն իրար: Միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նաև շեշտել է` ավտոճանապարհների և երկաթուղիների նախագիծն անվանում են հայկական խաչմերուկ, որովհետև այստեղ գործ ունեն հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք խաչմերուկի հետ, և այդ խաչմերուկի գործադրումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով:
-
11:23 16.03.25 Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի Կարդալ ավելին
-
10:55 16.03.25 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը բաց է Կարդալ ավելին
-
10:30 16.03.25 Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Կարդալ ավելին
-
10:00 16.03.25 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կարդալ ավելին