-
Քաղաքական
Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ․ Ռուբեն Մխիթարյան
11:1526.04.25 -
Մամուլի տեսություն
Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս․ «Հրապարակ»
10:1426.04.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ․ «Հրապարակ»
09:5226.04.25 -
Իրավական
ՔԿ-ն հրաժարվել է վարույթ նախաձեռնել սկանդալային հրապարակման առիթով. Ռոման Երիցյան
23:2125.04.25 -
Միջազգային
Լարվածությունն աճում է Հնդկաստան-Պակիստան սահմանին. կործանարար պատերազմի սպառնալիք կա
23:0325.04.25 -
Հասարակական
Սյունիքում այսօր մահացած զինվորը Սիսիանի Աշոտավան համայնքից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. News.am
22:4725.04.25 -
Քաղաքական
Քիչ է մնում՝ կախվի ՔՊ-ական պատգամավորը. գլխավոր դատախազին հարցերը շատ են ու անպատասխան
22:2825.04.25 -
Սպորտ
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում են
22:1525.04.25 -
Քաղաքական
Արցախի նախագահի ընտրություններ կլինեն. Շահրամանյանը առաջադրվելու որոշում չունի
22:0125.04.25 -
Քաղաքական
Վախկոտ է անվանում իշխանության քաղաքականությունը Ցեղասպանությունը չմոռացող ժողովուրդը
21:3725.04.25 -
Տնտեսական
Ինքնասիրության հարց ա, մեզ հիմարացնում են. գործադուլով են սպառնում փոքր բիզնեսի ներկայացուցիչները
21:1225.04.25 -
Իրավական
«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ
20:5825.04.25 -
Իրավական
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը
20:4425.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սյունիքում մահացել է սահմանապահ զինվոր. Քննչական կոմիտեն հաստատում է
20:3025.04.25 -
Հասարակական
Սահմանապահ զորքերի զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է․ ԱԱԾ
20:2225.04.25 -
Կրթություն և գիտություն
Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական քննությունների հայտագրման գործընթացը
20:1125.04.25 -
Քաղաքական
Փաշինյանն ուզում է ջնջել Արարատը գերբի վրայից. Ցեղասպանության միջոցառումները՝ ռուսական մեդիայում
20:0725.04.25 -
Շոու բիզնես
«Հայոց ցեղասպանության 110-րդ տարին». Քիմ Քարդաշյանն արխիվային կադրերով է կիսվել
19:4725.04.25
22-ամյա կալանավորի դին հայտնաբերվել է ՔՊ-ական պատգամավորի որդու ղեկավարած գաղութում

Հունվարի 31-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայութունը հաղորդագրություն էր տարածել, որ արձանագրվել է կալանավորված անձի մահ:
Ըստ հայտարարության՝ 2022 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է, որ կալանավորված անձ, 2000 թվականին ծնված Ռ. Ք.-ն անշարժ պառկած է իր անկողնում և չի արձագանքում իր հարցերին:
Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի բուժաշխատողի կողմից փորձ է արվել ցուցաբերել առաջին օգնություն, կանչել են շտապօգնություն: Շտապօգնության աշխատակիցները ևս փորձել են ցուցաբերել բուժօգնություն, սակայն ժամը 11:50-ի սահմաններում վերջիններիս կողմից արձանագրվել է Ռ. Ք.-ի կենսաբանական մահը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Քոթանջյանն էր: 2021 թ.-ի հուլիսի 18-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախակողմյան առաջային պատի 9-11-րդ կողերի շրջանում կտրած-ծակած վերք և ձախ բազուկի առաջային մակերեսի կտրած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Հայկ Վարդանյանն է:
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի շնորհիվ պարզում են, որ Հ. Հակոբյանին խոհանոցային դանակով հարվածել է նրա հարևանը՝ երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մահացած Ռ. Քոթանջյանը:
Վերջինս բերման էր ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի, ինչը դատարանը բավարարել էր, որից հետո նրան տեղափոխել էին ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Քննչական վարչությունում նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Շամշյանի տեղեկություններով՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետը Արման Մելքոնյանն է, ում հայրը՝ գեներալ Գուրգեն Մելքոնյանն է՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։
-
11:36 26.04.25 Անձրևային եղանակը կպահպանվի Կարդալ ավելին
-
11:00 26.04.25 Լարսը բաց է, ՀՀ ճանապարհները հիմնականում անցանելի են Կարդալ ավելին
-
10:47 26.04.25 Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել Կարդալ ավելին
-
09:30 26.04.25 Լույս չի լինելու․ հասցեներ Կարդալ ավելին