-
Քաղաքական
Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ․ Ռուբեն Մխիթարյան
11:1526.04.25 -
Մամուլի տեսություն
Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս․ «Հրապարակ»
10:1426.04.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ․ «Հրապարակ»
09:5226.04.25 -
Իրավական
ՔԿ-ն հրաժարվել է վարույթ նախաձեռնել սկանդալային հրապարակման առիթով. Ռոման Երիցյան
23:2125.04.25 -
Միջազգային
Լարվածությունն աճում է Հնդկաստան-Պակիստան սահմանին. կործանարար պատերազմի սպառնալիք կա
23:0325.04.25 -
Հասարակական
Սյունիքում այսօր մահացած զինվորը Սիսիանի Աշոտավան համայնքից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. News.am
22:4725.04.25 -
Քաղաքական
Քիչ է մնում՝ կախվի ՔՊ-ական պատգամավորը. գլխավոր դատախազին հարցերը շատ են ու անպատասխան
22:2825.04.25 -
Սպորտ
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում են
22:1525.04.25 -
Քաղաքական
Արցախի նախագահի ընտրություններ կլինեն. Շահրամանյանը առաջադրվելու որոշում չունի
22:0125.04.25 -
Քաղաքական
Վախկոտ է անվանում իշխանության քաղաքականությունը Ցեղասպանությունը չմոռացող ժողովուրդը
21:3725.04.25 -
Տնտեսական
Ինքնասիրության հարց ա, մեզ հիմարացնում են. գործադուլով են սպառնում փոքր բիզնեսի ներկայացուցիչները
21:1225.04.25 -
Իրավական
«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ
20:5825.04.25 -
Իրավական
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը
20:4425.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սյունիքում մահացել է սահմանապահ զինվոր. Քննչական կոմիտեն հաստատում է
20:3025.04.25 -
Հասարակական
Սահմանապահ զորքերի զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է․ ԱԱԾ
20:2225.04.25
ԱՀԿ-ն աշխարհի երկրներին կոչ է արել չշտապել կորոնավիրուսի դեմ հաղթանակի մասին հայտարարել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է, որ երկրներին դեռ շատ վաղ է հայտարարել COVID-19-ի դեմ հաղթանակի մասին կամ հրաժարվել վարակի փոխանցումը դադարեցնելու փորձերից։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
«Ցանկացած երկրի համար վաղաժամ է կամ հանձնվել, կամ հայտարարել հաղթանակի մասին»,- լրագրողներին ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեեսուսը: «Այս վիրուսը վտանգավոր է, և այն շարունակում է զարգանալ մեր աչքի առաջ»:
Նրա մեկնաբանությունները հնչել են այն ժամանակ, երբ Դանիան դարձել է ԵՄ առաջին երկիրը, որը վերացրել է COVID-ի հետ կապված բոլոր ներքին սահմանափակումները, չնայած ավելի մեղմ «օմիկրոն» տարբերակի դեպքերի ռեկորդային թվին:
«Մենք անհանգստացած ենք, որ որոշ երկրներում տարածվել է այն կարծիքը, թե պատվաստանյութերի, ինչպես նաև «օմիկրոնի» բարձր փոխանցելիության և ցածր ծանրության պատճառով փոխանցման կանխարգելումն այլևս հնարավոր չէ և այլևս անհրաժեշտ չէ»,- ասել է Թեդրոսն՝ ընդգծելով, որ «COVID-19-ի փոխանցման դեպքերի ավելի մեծ թիվը նշանակում է ավելի շատ մահեր»։
ՄԱԿ-ի առողջապահական գործակալության ղեկավարը նշել է, որ 10 շաբաթ առաջ հարավային Աֆրիկայում օմիկրոնի հայտնաբերումից հետո ԱՀԿ-ում գրանցվել է մոտ 90 միլիոն դեպք՝ ավելի շատ, քան ամբողջ 2020 թվականի ընթացքում:
Ու թեև հայտնի է, որ COVID-ի նոր տարբերակը ավելի մեղմ է, նա նշել է, որ «մենք այժմ սկսում ենք տեսնել մահացությունների շատ տագնապալի աճ՝ աշխարհի տարածաշրջանների մեծ մասում»: Նրա խոսքով՝ շատ կարևոր է շարունակել վիրուսի փոխանցումը դադարեցնելու ջանքերը։
«Մենք ոչ մի երկրի կոչ չենք անում վերադառնալ, այսպես կոչված, մեկուսացման»,- ասել է Գեբրեեսուսը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, «մենք կոչ ենք անում երկրներին պաշտպանել իրենց ժողովրդին՝ օգտագործելով բոլոր գործիքները, այլ ոչ թե միայն պատվաստանյութերը»:
ԱՀԿ-ի ղեկավարն ընդգծել է առաջացող տարբերակներին, ներառյալ «օմիկրոնի» BA.2 ենթատեսակին հետևելու անհրաժեշտությունը: «Այս վիրուսը կշարունակի զարգանալ, ուստի մենք կոչ ենք անում երկրներին շարունակել թեստավորումները, հսկողությունը և հաջորդականությունը»,- ասել է նա:
COVID-19-ի հարցով ԱՀԿ-ի տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերխովեի խոսքով՝ շատ երկրներ դեռևս չեն հասել «օմիկրոնի» իրենց գագաթնակետին, և դրա տարածումը զսպելու միջոցները պետք է աստիճանաբար մեղմացվեն:
ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների հարցերով ղեկավար Մայք Ռայանը կոչ է արել երկրներին համավարակից դուրս գալու իրենց սեփական ուղին գծել, այլ ոչ թե կուրորեն հետևել մյուսներին: «Եթե դուք արագ եք բացում դռները, ավելի լավ է դրանք բավականին արագ փակելու հնարավորություն ունենալ»,- ասել է նա:
-
23:03 25.04.25 Լարվածությունն աճում է Հնդկաստան-Պակիստան սահմանին. կործանարար պատերազմի սպառնալիք կա Կարդալ ավելին
-
21:56 25.04.25 Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ Կարդալ ավելին
-
14:32 25.04.25 50 մարդ զոհվեց միանգամից, մյուսները՝ փլատակներում են. Իսրայելի մահաբեր հարվածը Կարդալ ավելին
-
11:45 25.04.25 Անցած գիշեր ՌԴ ՀՕՊ համակարգերը 79 ուկրաինական ԱԹՍ են խոցել Կարդալ ավելին