Լրահոս
Տարածաշրջան
23:38
01.02.22
223

Անկարան և Բաքուն քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Img default alt hy

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով աշխատանքային այցի շրջանակներում գտնվում է Թուրքիայում, հանդիպում է ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ 

Հաղորդվում է, որ Աքարն ու Հասանովը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլորտներում համագործակցության հեռանկարները։ 

«Կողմերն անդրադարձել են համատեղ զորավարժությունների ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ձեռք բերած փորձի կարևորությանը և ընդգծել են նման միջոցառումների կանոնավոր անցկացման անհրաժեշտությունը։ Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանն ավելի է ընդլայնում համագործակցությունը Թուրքիայի հետ՝ իր ռազմական հզորությունը մեծացնելու նպատակով»,- հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ավելի ուշ Հասանովին ընդունել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։