Լրահոս
Հասարակական
17:53
06.04.22
121

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը երկու օրից կհանդիպեն

Img default alt hy

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին կհանդիպի ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որը աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսված են Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում»,- ասել է Զախարովան։