Լրահոս
Հասարակական
17:19
06.04.22
375

Ծանր հիվանդությունից հետո մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին

Img default alt hy

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է, գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին։ Վառ, տաղանդավոր քաղաքական գործիչ։ Մարդ, որը խորապես հասկանում էր, թե ինչպես է աշխարհը կառուցված և շատ բան էր կանխատեսել»,- գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։

Փետրվարի 2-ին կորոնավիրուսի պատճառով 75-ամյա Ժիրինովսկին տեղափոխվել էր հիվանդանոց:

Քաղաքական գործիչը մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայի մեջ, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար: