-
Քաղաքական
Այս պատասխանը ցինիզմի գագաթնակետն էր, որը մեր կյանքում արդեն սովորական է դառնում․ Բագրատ սրբազան
23:5811.02.25 -
Քաղաքական
Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության
23:3011.02.25 -
Իրավական
60-ամյա տղամարդը կոտրել է մեքենայի ապակին, գողացել տարբեր իրեր ու փաստաթղթեր
23:1511.02.25 -
Միջազգային
Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները, եթե ՀԱՄԱՍ-ն ազատ չարձակի պատանդներին
23:0011.02.25 -
Միջազգային
ԱՄՆ-ը չի նախատեսում նվազեցնել ռազմական ներկայությունը Եվրոպայում. Պենտագոն
22:3011.02.25 -
Հասարակական
Մերձավանցիներ մի՛ վախեցեք համայնքի ղեկավարից, վաղը ձեր երեխեքին կկործանի․ավտոմատը ձեռքին տղայի մայր․ Armlur
21:4511.02.25 -
Միջազգային
Զախարովան Զելենսկուն մեղադրել Է Ուկրաինայի զինված ուժերի աղետի մասշտաբները թաքցնելու փորձի մեջ
21:1511.02.25 -
Քաղաքական
Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան․ MediaHub
21:0011.02.25 -
Հասարակական
Ինչու ես մտել միլիցեքի քամակը, սև ագռավ կբերեմ գլխիդ․ լարված մթնոլորտ քիմիկների դատական նիստից հետո․ Armlur
19:3011.02.25 -
Հասարակական
Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացի. մեկին փրկել են, մյուսը մահացել է
19:1511.02.25 -
Քաղաքական
Եթե բոյկոտը չի հաջողել, ինչո՞ւ են հունվար ամսվա թվերն ավելի շատ, քան փետրվարինը․ Սամվել Հակոբյան
17:4511.02.25 -
Քաղաքական
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հնդկաստանի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացումը
17:1511.02.25 -
Հասարակական
Սարալանջի ճանապարհին 22-ամյա վարորդը «BYD»-ով դուրս է եկել փողոցից ու մասամբ հայտնվել փոսում
16:1511.02.25 -
Քաղաքական
Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ի՞նչ անենք՝ ստորագրահավաք սկսե՞նք. Գառնիկ Դանիելյան
16:0011.02.25
Հայաստանը եղել է, կա և պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը․ Արցախի ԱԺ նախագահ

Չեմ կարծում, որ այսօր Բրյուսելում կայանալիք Փաշինյան - Ալիև հանդիպման ժամանակ Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ կստորագրվի, «Արցախպրես»-ին ասել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
Արցախի ԱԺ նախագահն անդրադարձել է նաև արցախյան հիմնախնդրին։
«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա անհնարին է: Սա գիտակցում են և' ՀՀ մեր գործընկերները, և' միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող համանախագահ երկրների:
Մենք օգտագործում ենք միջխորհրդարանական և դիվանագիտական բոլոր հնարավորությունները և պարբերաբար տեղյակ ենք պահում այն զարգացումների մասին, որոնք Արցախում տեղի են ունենում: Իսկ դրանք ուղղակի և ամեն անգամ փաստում են այն հայտնի ճշմարտությունը, որ այս հիմնախնդիրն ունի մեկ լուծում, որը պետք է տեղի ունենա Ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքի հիման վրա»,- ասել է Թովմասյանը:
Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ այսօր Արցախում խաղաղություն չկա, կա հարաբերական լռություն․ սխալ է խոսել խաղաղության մասին, երբ պարբերաբար խախտվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը:
«Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը: Մենք միասին պետք է մեր ուրույն տեղը գտնենք սրընթաց փոփոխվող աշխարհակարգում, և այս համատեքստում շատ կարևոր է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Նախօրեին Խորհրդարանի ընդունած հայտարարությունը ևս այս ուղերձներն էր պարունակում: Սակայն պետք է փաստենք, որ մեր անվտանգային համակարգում անուրանալի է ռուսական խաղաղապահ զորակազմի և, առհասարակ, Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը:
Առանց դրա մենք չենք կարող դիմակայել փլուզվող աշխարհակարգի տարածաշրջանային մարտահրավերներին»,- ասել է Արթուր Թովմասյանը և ընդգծել` պարտվել պատերազմում դեռևս չի նշանակում պարտվել բանակցություններում:
-
20:15 11.02.25 Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են օկուպացված Հադրութի Մարիամաձոր գյուղը Կարդալ ավելին
-
22:51 10.02.25 Ադրբեջանը պղծել է Ստեփանակերտի հուշամալիրը Կարդալ ավելին
-
13:45 07.02.25 Ադրբեջանի հերթական թիրախը Հադրութի Մարիամաձոր գյուղն է (տեսանյութ) Կարդալ ավելին
-
23:30 25.01.25 Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ Կարդալ ավելին