-
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26 -
Հասարակական
Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից
14:5423.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «հիմար կազմակերպություն»
14:2523.07.26 -
Իրավական
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
14:1823.07.26 -
Քաղաքական
Խաչատուրյանի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել նախագահի առողջական վիճակի մասին
13:5923.07.26 -
Միջազգային
Մոլդովայում հարցվածների երեք քառորդը չի հավատում, որ Սանդուն տեղյակ չի եղել կոռուպցիայի մասին
13:5423.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում․ Ռուբիո
13:4223.07.26 -
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
13:3623.07.26 -
Տնտեսական
Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ տնտեսագետ
13:3123.07.26 -
Հասարակական
Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ․ «Սպուտնիկ Արմենիա»
12:4823.07.26 -
Միջազգային
ԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցների 21-րդ փաթեթը. ԶԼՄ
12:3723.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակիցները
12:3023.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
12:2123.07.26 -
Հասարակական
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ
12:1623.07.26 -
Հասարակական
Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. ստուգումներ է անցել. Armlur
12:1223.07.26 -
Հասարակական
Վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
11:5123.07.26 -
Միջազգային
Լավրովի հետ քննարկել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները․ Ռուբիո
11:4523.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. հարյուրավոր աշխատակիցներ պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների
11:4123.07.26 -
Հասարակական
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները
10:5823.07.26 -
Իրավական
Դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
10:4923.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը
10:4123.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը կարող է առաջիկա օրերին ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Axios
10:1023.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»
09:5223.07.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»
09:4623.07.26 -
Մամուլի տեսություն
Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»
09:4223.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ է փոխվել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»
09:3423.07.26 -
Մամուլի տեսություն
ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»
09:2523.07.26 -
Հասարակական
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:5422.07.26 -
Միջազգային
Խաղեր՝ Ռուսաստանի թիկունքում. Ալիևի սկանդալային հայտարարությունները՝ Բեռլինում
23:1422.07.26 -
Իրավական
Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur
23:0022.07.26 -
Հասարակական
Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում
22:1522.07.26 -
Միջազգային
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին
22:0022.07.26 -
Քաղաքական
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
21:1422.07.26 -
Միջազգային
Կրասնոդարը՝ Ուկրաինայի թիրախում. դրոնային հարձակումները շարունակվում են ռազմաճակատում
20:5622.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
20:4522.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա
20:2422.07.26 -
Միջազգային
Մահացու պատերազմում Թրամփն արդեն տասնյակ միլիարդներ է ծախսել. ԱՄՆ-ին ճահճից դուրս գալու կոչ՝ Իրանից
20:1522.07.26 -
Քաղաքական
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
20:0022.07.26 -
Իրավական
Անսպասելի շրջադարձ՝ Ծառուկյանի գործում. ԲՀԿ առաջնորդի և իրանցի գործարարի առերեսումը հետաձգվել է
19:4422.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
19:1622.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կարող կալանավորվել, բայց նրա դեմ քրեական հետապնդում կսկսվի. ԿԸՀ որոշումը
18:5422.07.26 -
Հասարակական
Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան
17:4522.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
16:5122.07.26 -
Հասարակական
Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին
16:2022.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից. Ղահրամանյան
14:5122.07.26 -
Հասարակական
Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում
13:5422.07.26 -
Հասարակական
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
13:0722.07.26 -
Հասարակական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին
12:5622.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
12:3722.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Նոր ողբերգություն՝ բանակում. զինվորի մահվան մասին մանրամասներ չի հայտնում ՔԿ-ն
12:3022.07.26 -
Մշակույթ
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
12:1622.07.26 -
Հասարակական
«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
11:2222.07.26 -
Իրավական
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան
11:0822.07.26 -
Հասարակական
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է քաղաքապետարանի փորված փոսում
10:0822.07.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»
09:4822.07.26 -
Մամուլի տեսություն
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:4222.07.26 -
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26 -
Միջազգային
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
22:2521.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
21:4521.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
21:3021.07.26
Հայկական օրակարգ. ի՞նչ է կատարվում Հայաստանում
Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները.
Գառնիկ Գևորգյան. քաղաքական վերլուծաբան
Հասարակությունը տենչում է պոպուլիզմ, և այստեղ հայեցակարգային խնդիր է ծագում՝ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Կերակրելու ենք հասարակությանը պոպուլիզմո՞վ։ Եթե մեր խնդիրն է՝ Նիկոլ Փաշինյանին փոխարինել մեկ այլ Նիկոլ Փաշինյանով, ապա դա հեշտ լուծելի խնդիր է։ Սակայն այդ պարագայում առկա խնդիրները, որևէ պարագայում չեն լուծվի։
Հասարակությունը չի փնտրում առաջնորդի, նա ավելի շուտ փնտրում է առաջնորդություն։ Այն պահից, երբ հասարակությունը կտեսնի այդ առաջնորդությունը, հստակ ծրագրով ու գաղափարներով՝ մենք կունենանք փոփոխություն։
Հանրությունը միանգամայն ունակ է կառավարության ներկայիս ղեկավարի փոխարինող գտնել։ Սակայն խնդրի էությունը դա չի լուծի։ Պետք է վերացնել այն պատճառը, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը կարողացավ գալ իշխանության։ Այսինքն՝ քաղաքական մեխանիզմն էպատաժի ձևաչափից պետք է անցնի մի ձևաչափի, որը գաղափարի, գաղափարախոսության, ծրագրի առկայություն է ենթադրում։
Ռոբերտ Հայրապետյան. իրավաբան, հանրային գործիչ
ՀՀ քննչական մարմինները լիակատար աջակցություն են ցուցաբերում գործող իշխանությանը, իսկ ոստիկանությունն ուղղակիորեն ամեն ինչ անում է՝ գործող վարչապետի իշխանությունը պաշտպանելու համար։ 2018 թվականից սկսած՝ բազմաթիվ ակցիաներ են իրականացվել, սակայն այսչափ ընդգծված ատելություն ոստիկանությունը, երբեք չի ցուցաբերել ցուցարարների նկատմամբ, որքան հիմա է։
Ակցիաներ իրականացնելու՝ անխտիր բոլոր փորձերն անմիջապես կանխվում են ոստիկանների կողմից։ Նիկոլ Փաշինյանի ներկայիս հույսն ու հենարանը ոստիկանությունն է։
Ես վստահ չեմ, որ սահուն կամ առանց ցնցումների կարող են լինել փոփոխություններ, քանի որ մենք գործ ունենք մի անձի հետ, որն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի։ Որքան էլ խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ընդդիմությունը, պայքարի դուրս եկած մտահոգ քաղաքացիները փորձեն իրական, այլ ոչ թե՝ 2018-ի սիրո և հանդուրժողականության կոչեր անեն, միևնույն է, դու չես կարող այդ կոչերը ամբողջապես իրականացնել, որովհետև դու պայքարում ես մեկի դեմ, ով բացարձակապես գաղափար չունի, թե ինչ ասել է հանդուրժողականություն, ինչ ասել է սեր։
Մենք հասել ենք հանգուցային կետի, որտեղ այլևս կորցնելու բան չունենք, եթե մենք հիմա ասենք՝ չենք գնում պայքարի, քանի որ այն կարող է լարվածություն առաջացնել կամ քանի որ այդ պայքարի արդյունքում կարող է այս լինի, այն լինի, մենք այս իշխանության օրոք չենք հաջողի։ Մենք պիտի բոլոր հնարավոր քայլերն ու միջոցները ձեռնարկենք վերջնարդյունքի հասնելու համար։
Ավետիք Իշխանյան. իրավապաշտպան, հանրային գործիչ
Ես չգիտեմ՝ երկու-երեք տարուց Հայաստան կլինի՞, թե՞ մենք Փարիզի ինչ որ «Արաքս» սրճարանում կխոսենք մեր սխալների մասին՝ համենայնդեպս նրանք, ովքեր կհասցնեն արտագաղթել։ Այս մղձավանջը շարունակվում է 2020 թվականից և չի ավարտվում։
Մենք արեցինք այն, ինչ չէր անի ոչ մի հասարակություն՝ ընտրեցինք պարտված ղեկավարի։ Չնայած, ի տարբերություն ընդդիմության, ես կարծում եմ, որ իշխանությունը չի հավաքել այնքան ձայն, որքան արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ Իշխանությունը, ունենալով այնպիսի գործիքներ, ինչպիսին է Ջհանգիրյանը, կարող էր շատ հանգիստ կեղծել ընտրությունները։
Վարչապետ կոչեցյալը չէր գնա ընտրություն, եթե վստահ չլիներ իր հաղթանակի վրա։ Հենց այստեղ էր ընդդիմության սխալը։
Հնարավոր իշխանափոխության մեջ մի վտանգ կա. առհասարակ 19-րդ դարից սկսած ունեցել է երկու ծայրահեղ վերաբերմունք Ռուսաստանի հանդեպ։ Այդ վերաբերմունքը եղել է կամ թշնամական, կամ՝ չափից դուրս քծնողական։ Մի դեպքում դու դառնում ես մանրադրամ, որը կարող են օգտագործել սեփական շահերի համար, մյուս տարբերակում քեզ կարող են ոչնչացնել։ Երկուսն էլ հավասարաչափ վտանգավոր են։
Ես համոզված եմ, որ այս պատերազմը եղավ Ռուսաստանի դեմ թշնամանալու արդյունքում։ Ես շատ անհանգստանում եմ, որ հնարավոր իշխանափոխության դեպքում մենք կունենանք մյուս ծայրահեղությունը։ Դա նույնպես շատ վտանգավոր է, որովհետև Ռուսաստանը բոլոր հարցերում կգործի ի շահ մեր հակառակորդների. «куда мы денемся»: Ես կուզեմ, որ ընդդիմության շարքերում այս հարցերը քննարկվեն, և մենք ունենանք վստահելի գործընկերոջ կարգավիճակ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Եթե կա Հայաստանի Հանրապետությունն այսօր, դա եղել է մի մարդու շնորհիվ՝ Արամ Մանուկյանի, որը դեմ դուրս եկավ ժողովրդի մեծամասնությանը և փրկեց այդ մեծամասնությանը։ Այսօր ընդդիմությունը պետք է մտածի ոչ թե մեծամասնություն ունենալու մասին, վարչապետ կոչեցյալն էլ չունի այդ մեծամասնությունը։ Ընդդիմությունը պետք է մտածի հստակ ծրագիր ունենալու և այդ փոքրամասնությամբ իշխանություն փոխելու մասին։ Փոքրամասնությունը պետք է փրկի մեծամասնությանը։
Կարեն Քոչարյան. քաղտեխնոլոգ
Հայաստանում պետք է գա իշխանություն, որը պիտի կարողանա ասել՝ այսինչ բանը «չի կարելի ոչ մեկին»։ Եթե չի կարելի շենքի վրա ինչ-որ բան կառուցել կամ առաջ տանել, ուրեմն չի կարելի ոչ մեկին։ Մարդիկ պետք է իրենց մաշկի վրա զգան օրենքի գերակայությունը։ Այդ դեպքում չեն փնտրի լիդեր, այդ դեպքում կսկսի գործել մեխանիզմը, համակարգը։
Եկեք անկեղծ լինենք, 2018-ին բոլորս էինք փոփոխություններ ցանկանում։ Այսօր հաճախ միտք է հնչում, որ ժողվուրդը պիտի հասկանա, որ սխալվել է։ Ոչ։ Հայ ժողովուդը պետք է հասկանա, որ ոչ թե սխալվել, այլ խաբվել է։ Այնպես որ, ոչ ոք չի սխալվել։ Գլխավորն այն է, որ մարդիկ իրոք հասկանան, որ իրենց խաբել են։
Իշխանության ստերը բազմաթիվ են։ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված բազմաթիվ խոստումներ պարզապես չիրականցվեցին։ Հայտարարում էին, որ ամեն ինչ արվելու է թափանցիկ։ Սակայն վերջին նիստին կառավարության քննարկմանը ներկայացված 75 հարցից 73-ը քննարկվեց դռնփակ։ Ընդ որում, մրցույթների և պետական գնումների զգալի մասը կատարվում է մեկ անձի կողմից։
Շաքե Իսայան. ԲՀԿ անդամ
Նախ, որպեսզի հասկանանք, թե ինչ պետք է անենք, պետք է վերլուծենք և հասկանանք, թե ի´նչ իրավիճակում ենք մենք հայտնվել։ Երբ հետ ենք նայում, հասկանում ենք մի պարզ ճշմարտություն․այն ամենը, ինչում մենք կանք, մի շարք գործոնների հետևանքն է՝ պատերազմ, պարտություն, ազգային վիրավորվածություն, իշխանությունների կոպիտ սխալներ, կենսամակարդակի անկում և որ ամենաքայքայիչն է՝ անորոշություն։ Եվ փոխանակ այս անորոշության գիտակցմանն օր առաջ լուծումներ տրվեն, իմ խորին համոզմամբ, այն ավելի խորանում է։
Պետք է գիտակցել, որ այսօր ոչ միայն մեր երկրի ներսում, այլև մեր երկրի շուրջ են պրոցեսներ տեղի ունենում։ Աշխարհը, կարծես, անորոշության ու կոնֆլիկտային փուլի մեջ է։ Եվ պետք է անել ամեն բան, որ մեր երկրի ներսում և երկրի շուրջ տեղի ունեցող պրոցեսները որևէ փուլում հանկարծ չհակադրվեն։
Ինչ ունենք մենք այսօր։ Սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ։
Ամեն օր տեսնում ենք, որ մարդկանց վիճակը ակնհայտորեն ավելի է վատանում, որ արտահերթ ընտրություններից հետո ցասումն է´լ ավելի է ուժգնանում։ Բայց ես կարծում եմ, որ այսպիսի լուրջ մարտահրավերները կարողանալու են պատվով հաղթահարել այն պետությունները, որոնք ունակ են սառը գլխով հաշվարկ անել։
Քաղաքացիների հետ շփումներից հետո պարզ է դառնում, որ նրանց հետաքրքրում է, թե այս կամ այն պրոցեսից հետո ինչ է առաջարկվելու իրենց՝ միայն իշխանափոխությու՞ն, թե վերը նշված բոլոր խնդիրների լուծումներ։
-
19:16
23.07.26
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
Կարդալ ավելին
-
14:07
23.07.26
Կոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է Վեհափառի պաշտոնանկությանը աջակցել. հայտարարություն
Կարդալ ավելին
-
20:10
21.07.26
Հաղթանակի ճանապարհը տրվում է զրկանքներով և տառապանքով․ Բագրատ Սրբազան
Կարդալ ավելին
-
14:24
20.07.26
Շարունակում ենք մեր արդար պայքարը, չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները․ Դավիթ Մանուկյանի ուղերձը Բաքվի բանտից
Կարդալ ավելին