-
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26 -
Միջազգային
Ծանր մարտեր են ուկրաինական ռազմաճակատում. պատերազմը դադարեցնելու մասին են խոսել Լավրովն ու Ռուբիոն
17:3723.07.26 -
Միջազգային
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ հութիների գործողությունների պատճառով
17:2623.07.26 -
Իրավական
Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և թաքցրել դին կիսակառույց շինությունում
16:0923.07.26 -
Հասարակական
Տոննաներով լոլիկը փչանում է Արարատյան դաշտում. ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը
15:4523.07.26 -
Հասարակական
Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. Տեր Եսայի․ «Սպուտնիկ Արմենիա»
15:2023.07.26 -
Հասարակական
Որ փակել են՝ ո՞վ ա էս մարդկանց տունը պահելու, ոստիկաննե՞րը․ «Առինջ մոլի» աշխատակից
14:5423.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն Միջազգային քրեական դատարանն անվանել է «հիմար կազմակերպություն»
14:2523.07.26 -
Իրավական
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
14:1823.07.26 -
Քաղաքական
Խաչատուրյանի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել նախագահի առողջական վիճակի մասին
13:5923.07.26 -
Միջազգային
Մոլդովայում հարցվածների երեք քառորդը չի հավատում, որ Սանդուն տեղյակ չի եղել կոռուպցիայի մասին
13:5423.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ուկրաինական հակամարտության կարգավորման գործում․ Ռուբիո
13:4223.07.26 -
Քաղաքական
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
13:3623.07.26 -
Տնտեսական
Ցանկացած «ռեյդերային» կամ վարչական ճնշում սպանում է ներդրումային միջավայրը․ տնտեսագետ
13:3123.07.26 -
Հասարակական
Խաչատուրյանը պլանային բժշկական հետազոտություն է անցել, նա հոսպիտալացված չէ․ «Սպուտնիկ Արմենիա»
12:4823.07.26 -
Միջազգային
ԵՄ դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ սահմանափակող միջոցների 21-րդ փաթեթը. ԶԼՄ
12:3723.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով ձերբակալվել են նրա ծառայակիցները
12:3023.07.26 -
Արտաքին քաղաքականություն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
12:2123.07.26 -
Հասարակական
«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու մեջ
12:1623.07.26 -
Հասարակական
Վահագն Խաչատուրյանի ինքնազգացողությունը վատացել է. ստուգումներ է անցել. Armlur
12:1223.07.26 -
Հասարակական
Վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ 41-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
11:5123.07.26 -
Միջազգային
Լավրովի հետ քննարկել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները․ Ռուբիո
11:4523.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. հարյուրավոր աշխատակիցներ պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների
11:4123.07.26 -
Հասարակական
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները
10:5823.07.26 -
Իրավական
Դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
10:4923.07.26 -
Միջազգային
Մարկո Ռուբիոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը
10:4123.07.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը կարող է առաջիկա օրերին ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Axios
10:1023.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»
09:5223.07.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»
09:4623.07.26 -
Մամուլի տեսություն
Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»
09:4223.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ է փոխվել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»
09:3423.07.26 -
Մամուլի տեսություն
ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»
09:2523.07.26 -
Հասարակական
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:5422.07.26 -
Միջազգային
Խաղեր՝ Ռուսաստանի թիկունքում. Ալիևի սկանդալային հայտարարությունները՝ Բեռլինում
23:1422.07.26 -
Իրավական
Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur
23:0022.07.26 -
Հասարակական
Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում
22:1522.07.26 -
Միջազգային
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին
22:0022.07.26 -
Քաղաքական
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
21:1422.07.26 -
Միջազգային
Կրասնոդարը՝ Ուկրաինայի թիրախում. դրոնային հարձակումները շարունակվում են ռազմաճակատում
20:5622.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
20:4522.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա
20:2422.07.26 -
Միջազգային
Մահացու պատերազմում Թրամփն արդեն տասնյակ միլիարդներ է ծախսել. ԱՄՆ-ին ճահճից դուրս գալու կոչ՝ Իրանից
20:1522.07.26 -
Քաղաքական
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
20:0022.07.26 -
Իրավական
Անսպասելի շրջադարձ՝ Ծառուկյանի գործում. ԲՀԿ առաջնորդի և իրանցի գործարարի առերեսումը հետաձգվել է
19:4422.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
19:1622.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կարող կալանավորվել, բայց նրա դեմ քրեական հետապնդում կսկսվի. ԿԸՀ որոշումը
18:5422.07.26 -
Հասարակական
Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան
17:4522.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
16:5122.07.26 -
Հասարակական
Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին
16:2022.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից. Ղահրամանյան
14:5122.07.26 -
Հասարակական
Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում
13:5422.07.26 -
Հասարակական
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
13:0722.07.26 -
Հասարակական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին
12:5622.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
12:3722.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Նոր ողբերգություն՝ բանակում. զինվորի մահվան մասին մանրամասներ չի հայտնում ՔԿ-ն
12:3022.07.26 -
Մշակույթ
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
12:1622.07.26 -
Հասարակական
«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
11:2222.07.26 -
Իրավական
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան
11:0822.07.26 -
Հասարակական
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է քաղաքապետարանի փորված փոսում
10:0822.07.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»
09:4822.07.26 -
Մամուլի տեսություն
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:4222.07.26 -
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26
Ինչպե՞ս է կարողանում հանգիստ ապրել․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․
«Զոհված հերոսներից մեկի մայրն ասում էր՝ որդուս մասունքները հուղարկավորել ենք, բայց սպասում ենք... որդուս: Սա միայն ցավ չէ, սա սոսկ ողբերգություն չէ, սա շատ ավելին է, որ անհնար է խոսքերով ասել:
Չգիտեմ՝ երբ, որ պահից սկսեցինք այսքան «ցավին անտարբեր» լինել, երբ դարձանք այսքան անհոգի, անկարեկից:
Չգիտեմ, բայց հիմա, երբ սոցցանցերում տեսնում եմ, թե ինչպես են որոշ... կներեք, բայց իրերն իրենց անունով է պետք կոչել... անհայրենիք, անուղեղ, տգետ, չար, անհոգի միաբջիջներ վիրավորում, ծաղրում, հայհոյում կամ անիծում մարդկանց, որոնք մեր երկրին են տվել ամենաթանկը՝ իրենց ԶԱՎԱԿԻՆ, որոնք ցմահ դուրս չեն գալու սև զգեստներից, որոնց հոգում ցմահ ծխալու է անհատակ վիշտը, պարզապես սարսափում եմ միայն այն մտքից, որ մեր կողքին ապրում են նաև այդպիսիք:
Սարսափում եմ, որ նրանք էլ են համարվում մարդ, որ նրանք էլ ունեն ընտրելու իրավունք, կարծիք ունենալու իրավունք, ի վերջո՝ ապրելու իրավունք: Այս տեսակը չունի ո՛չ հայրենիքի, ո՛չ պատասխանատվության զգացում, ո՛չ մարդկային նկարագիր, չունի մտածելու կարողություն:
Այո, նրանք քիչ են, բարեբախտաբար, քիչ են, բայց կարողանում են ապականել մթնոլորտը, կարողանում են փչացնել ամեն ինչ: Եվ շատ բնական է, որ այս տեսակը չի կարող հանդուրժել հայրենասերներին, գրագետներին, փորձառուներին, հաջողակներին, ընդհանրապես՝ մտածող, բանական մարդկանց, չի կարող և վերջ:
Այս տեսակի կուռքը պետք է լինի ավիրող, ստող, կործանող, իրենից զատ ոչինչ չընդունող մեկը: Բայց ոչ պակաս ողբերգական է, որ այս տեսակին օգտագործում, ուղղորդում է հենց օրվա իշխանությունը՝ նպաստելով հայհոյանքի, վիրավորանքի, անմարդկայնության բարգավաճմանը:
Եթե մարդը պատահաբար մահվան ելքով վրաերթի ենթարկի հետիոտնին, նա երևի թե ամբողջ կյանքում գիշերը չկարողանա գլուխը հանգիստ դնել բարձին, նրան կտանջեն մեղքի զգացողությունն ու մղձավանջները, թեկուզ և ստացած լինի իր պատիժը: Ես գիտեմ ծանր պատմություն մեկի մասին, որը նույնիսկ ազատազրկման տեսքով պատիժը կրելուց հետո հեռացավ երկրից՝ չկարողանալով թեկուզ պատահաբար հանդիպել իր կողմից անզգուշաբար վրաերթի ենթարկվածի ընտանիքի անդամներին, նայել նրանց աչքերի մեջ: Վստահ եմ՝ նման դեպքերը քիչ չեն:
Ավելին, երևի թե տարրական դատիարակություն ունեցող ցանկացած մեկն էլ ունեցել է այնպիսի զգացողություն, երբ ինչ-որ վատ կամ սխալ բան ես արել, հետագայում դեռ երկար ժամանակ, ամեն անգամ դա հիշելով, ամոթի ալիքը նորից ու նորից պարուրում է քեզ: Ու հիմա հաճախ եմ մտորում՝ ինչպե՞ս է կարողանում մարդը հանգիստ ապրել, շարունակել պաշտոնավարել այն դեպքում, երբ դարձել է պատերազմի ու հազարավոր զոհերի պատճառ, երբ պատուհանիդ տակ հավաքվել են հազարավոր զոհերի ծնողներն ու հայտարարում են, որ իրենց զավակներին դու ես սպանել: Արդարանա՞լ, համոզել, որ դու մեղավոր չե՞ս...
Հնարավոր չէ, և հետո՝ ինքդ ես խոստովանել, որ կարող էինք խուսափել պատերազմից, բայց կունենայինք նույնը, պարզապես... առանց զոհերի: Այստեղ խնդիրը նույնիսկ իրավական չէ, դրա պատասխանը պետք է տան համապատասխան մարմինները, գուցե ոչ հիմա, գուցե ոչ շուտ, բայց մի օր կտան: Դա չէ իմ այս մտորումների թեման: Խոսքն ուղղակի պարզ մարդկային զգացողությունների մասին է:
Ի վերջո, որքան էլ բոլոր առումներով վատը լինես, փորձանք լինես, որքան էլ մտադրություններդ ու քայլերդ կործանարար լինեն, միևնույնն է, չի կարող մարդ արարածը թեկուզ սեփական «ես»-ի հետ միայնակ մնալիս չունենա ծանր զգացողություններ, չունենա ապրումներ: Եթե չունեցավ, ուրեմն լուրջ եզրակացությունների առիթ է արդեն:
Եվ վերջապես, անկեղծ կուզեի ստանալ ևս մեկ հարցի պատասխան՝ ինչպե՞ս է այդ անձնավորությունն ապրում այսքան մեծ ատելության, այսքան անեծքի ու «որակումների» տակ, ընդ որում, այդ ամենը՝ բումերանգի էֆեկտով: Ի վերջո, բոլորին չես կարող դատել «Ծանր վիրավորանք» հոդվածով, հատկապես, որ, բարեբախտաբար, դեռևս իրենց տներում մարդիկ կարողանում են անկեղծ լինել:
Չեմ ուզում հավատալ, որ այդ անձը նաև դրա վրա թքած ունի, չեմ ուզում հավատալ, որ այլևս որևէ մարդկային զգացողություն չի մնացել, չեմ ուզում հավատալ, որ իսկապես այս պարագայում, առավել քան երբևէ, Սևակը ճիշտ է՝ «Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր/ Սիրում է կյանքում նա իր... աթոռը»: Ավելի ճիշտ՝ կցանկանայի հավատալ: Ափսոս, չեմ կարողանում....
Հ.Գ.-Այս մտորումներս «հանձնել» էի համակարգչին, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան՝ ոստիկանական մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հղի կնոջ, որը մահացել է: Սա, անշուշտ, այն դեպքերից է, երբ որևէ շահարկում անտեղի է, սակայն շատ ավելի անընդունելի է արդարացման որևէ փորձ: Օրինակ՝ դժվար է մտածել ավելի մեծ հիմարություն, քան «Փաշինյանը մեքենա չի վարում ու մեքենայի ղեկին չի եղել» ձևակերպումն է:
Ինչքան պետք է հատակում լինես, որ նման բան տարածես: Բայց նյութի կոնտեքստում այս հետգրությունը գուցե չլիներ, եթե ցավալիորեն նորից չհաստատվեին վերոնշյալ երևույթները: Գտնվել են այս հրապարակման մեջ նշված «տեսակի» ներկայացուցիչներ, որոնք «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հղի կնոջ է վրաերթի ենթարկել» վերնագրով նյութի տակ գրել են՝ «Լավ է արել»: Ի դեպ, դրանք հենց Նիկոլ Փաշինյանին աջակցող երևույթներից են»:
-
21:21
24.07.26
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
Կարդալ ավելին
-
20:23
24.07.26
Սևան-Մարտունի ավտոճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Սևանա լճի ափամերձ հատվածում
Կարդալ ավելին
-
19:48
24.07.26
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
Կարդալ ավելին
-
19:30
24.07.26
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
Կարդալ ավելին