Լրահոս
Միջազգային
22:52
06.03.22
395

Կիևը կոչ է արել դադարեցնել Մոսկվայի և Մինսկի անդամակցությունը ԱՄՀ-ին և Համաշխարհային բանկին

Img default alt hy

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ստորագրել է G7 երկրներին ուղղված դիմումը Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Ռուսաստանի և Բելառուսի անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։

«Հենց նոր ստորագրեցի պաշտոնական դիմումը ԱՄՆ-ին, Կանադային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային, Ճապոնիային՝ դադարեցնելու Ռուսաստանի և Բելառուսի անդամակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկի բոլոր կազմակերպություններին»,- գրել է նա Twitter-ի իր էջում։