Լրահոս
Հասարակական
17:36
03.02.22
265

Մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել

Img default alt hy

Մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի հատկանիշներով` ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով։

Հունվարի 31-ին  Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն հաճախել է Երևանի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ.Ղ-ն, Ս.Կ-ն և դաստիարակներ Ի.Ա-ն և Ա.Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

Ըստ նույն աղբյուրի, երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: