Լրահոս
Հասարակական
12:58
02.02.22
200

Մենք պատրաստ ենք օգնել, սակայն չենք կարող փոխարինել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքը. Ավստրիայի ԱԳՆ ղեկավար

Img default alt hy

Միջազգային հանրությունը չի կարող փոխարինել խնդրո առարկա կողմերի քաղաքական կամքը, Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող գերիների, սահմանների և Արցախի կարգավիճակի հարցին։

«Միջազգային հանրությանը պետք են, որպեսզի հայերը և ադրբեջանցիները կամք դրսևորեն՝ այդ ուղղությամբ առաջ գնալու։ Գիտենք, որ վերքը դեռևս բաց է»,- ասել է ավստրիացի նախարարը՝ նշելով, թե ի տարբերություն նախորդ ամառվա, տեսնում է, որ ճիշտ ուղղությամբ քայլեր են կատարվում։

«Մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը։ Տեսնում եմ ճիշտ քայլերի դիմելու պատրաստակամությունը, դրա համար քաջություն է պահանջվում»,- ասել է Ալեքսանդր Շալենբերգը։