Լրահոս
Հասարակական
11:53
02.02.22
108

Opel-ը բախվել է ծառին, ինչից հետո հրդեհ է բռնկվել, կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ փետրվարի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է «shamshyan.com»-ը։

Ժամը 22։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գոռ Ստեփանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բերքանուշ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել է  ծառին, որի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել,իսկ Գ. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։