Լրահոս
Միջազգային
22:06
06.03.22
341

Ուկրաինայում ավելի քան 40 քրեական գործ է հարուցվել ՌԴ քաղաքացիների դեմ

Img default alt hy

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել Ռուսաստանի ավելի քան 40 քաղաքացիների, այդ թվում՝ պատգամավորների ու նախարարների նկատմամբ։ 

Այս մասին մարտի 6-ին «Ռադա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։

Այսպիսով, քրեական գործեր են հարուցվել ռուսաստանցիների դեմ, ովքեր պաշտպանել են Դոնբասի պաշտպանության հատուկ գործողություն սկսելու որոշումը։ Նրանց թվում են երգիչներ Օլեգ Գազմանովն ու Նիկոլայ Բասկովը։