Լրահոս
Հասարակական
18:08
06.04.22
1 492

Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը նախատեսվում է Երևանի ժամանակով 21։00-ին

Img default alt hy

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Միշելի և Ալիևի հանդիպումը։ Հայաստանի կառավարությունից այս լուրը հայտնել են «Սպուտնիկ Արմենիային»: Ուրիշ տեղեկություն չկա: 

Հայտնի է, որ  մինչև դա կայացել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի առանձնազրույցը:  Փաշինյանը ֆեյսբուքում կադրեր է հրապարակել: Հայաստանի վարչապետը երեկ է մեկնել Բրյուսել՝ երկօրյա աշխատանքային այցով: 

Իսկ Ալիևը հանդիպման վայր է հասել 4 ու կես ժամ առաջ: Երեկ մեր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման ընթացքում սեղանին ցավոտ ու սուր հարցեր պետք է դրվեն:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե հույս ունի՝ այս հանդիպմամբ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկը տալ: 

Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ սա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ հանդիպումն է լինելու, առաջինը անցած տարվա դեկտեմբերին էր: