-
Քաղաքական
Ընդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր. Վարդան Ոսկանյան
22:4522.03.25 -
Հասարակական
Երևանում «Կորեայի ձոր»-ի մի ամբողջ փողոց ողողված է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչինչ չի անում
22:1522.03.25 -
Միջազգային
Գերմանիայի նախագահը ստորագրել է պաշտպանական ծախսերի ավելացման սահմանադրական փոփոխությունները
21:4522.03.25 -
Քաղաքական
Ռազմական դպրոց, աշխատատեղեր՝ Գյումրիում. Վարդան Ղուկասյանը «նոր փուլ» է սկսում Հայաստանի համար
21:1522.03.25 -
Միջազգային
Լաս Կրուսեսում հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել Է երեքի․ կան վիրավորներ
21:0022.03.25 -
Մշակույթ
Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը
20:4522.03.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Դաժան բախումներ՝ թուրքական փողոցներում. Ստամբուլում Էրդողանի օրերը հաշվում են
20:3022.03.25 -
Իրավական
Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
20:1522.03.25 -
Քաղաքական
Թե՛ խաղաղությունը և թե՛ պատերազմը քաղաքական դրսևորման ձևեր են. Վահագն Սարոյան
20:0022.03.25 -
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է
19:4522.03.25 -
Քաղաքական
Բոմբը պետք է գցեն ժողովրդի վրա` ասեն վտանգավո՞ր ա. Սոթքում չեն հասկանում ՊՆ-ի տարօրինակ հերքումները
19:1522.03.25 -
Հասարակական
Զգուշացում․ ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում
19:0022.03.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Վտանգավոր կրակոցներ հնչե՞լ են սահմանին. Սոթքի բնակիչները պատմում են
18:3022.03.25 -
Հասարակական
Ահազանգ․ խոզերի մեծաքանակ ներմուծումը տեղական տնտեսվարողների համար ստեղծում է մրցակցային անհավասար պայմաններ
17:4522.03.25 -
Միջազգային
Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
17:3022.03.25 -
Իրավական
Երևանի պարեկները բակային շրջագայության ընթացքում ատրճանակ և դանակ են հայտնաբերել
17:1522.03.25 -
Հասարակական
Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
17:0822.03.25 -
Միջազգային
Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը
16:3022.03.25
Պոլսո Հայոց պատրիարքը ողջունել է Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքների վերսկսումը

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը փետրվարի 3-ին ընդունել է Flyօne Armenia ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահ Արամ Անանյանին և նրա գործընկերներին, ովքեր փետրվարի 2-ին իրականացված առաջին չվերթով Երևանից ժամանել են Ստամբուլ: Այս մասին հայտնում են Պոլսո Հայոց պատրիարքարանից:
Պոլսո պատրիարք Մաշալյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ թռիչքների վերսկսման կապակցությամբ՝ նշելով, որ այս քայլը ջերմորեն ողջունում են նաև համայնքի անդամները: Նա հույս է հայտնել, որ թռիչքների վերսկսումը դրական գործոն կդառնա երկու երկրների հարաբերությունների բնականոն ընթացքը խթանելու ճանապարհին: Պատրիարք Մաշալյանը համոզմունք է հայտնել, որ ուղիղ հաղորդակցման հնարավորություններն անգնահատելի են երկու ժողովուրդների ու երկրների փոխադարձ ճանաչման իմաստով:
Flyօne Armenia ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահ Արամ Անանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հայտնելով, որ ընկերությունը թռիչքներն իրականացնում է ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցում է գործի կարևորությունը: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հայկական համայնքի անդամները կօգնեն իրենց ջանքերին ու մեծապես կօգտվեն ուղիղ թռիչքներից:
Ակնկալվում է, որ Անանյանը փետրվարի 3-ին կայցելի նաև Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոց՝ հանդիպելու հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին, ով նաև գլխավորում է Թուրքիայի հայկական վաքըֆների միությունը: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն այցի ընթացքում Անանյանը կհանդիպի տեղի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ:
-
22:30 22.03.25 Թուրքերը ոտնատակ ընկնել չեն ուզում. Էրդողանն անցել է բռնի միջոցների Կարդալ ավելին
-
22:00 21.03.25 Էրդողանը վտանգներ է զգում. Թուրքիայում զանգվածային ցույցերը դուրս են գալիս վերահսկողությունից Կարդալ ավելին
-
19:14 21.03.25 Ադրբեջանում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած զինծառայողների մարմինները Կարդալ ավելին
-
13:42 21.03.25 Ցուցարարներն ու ոստիկանները ծեծել են իրար. Թուրքիայում կրքերը թեժ են Կարդալ ավելին