Լրահոս
Հասարակական
13:47
02.02.22
87

Ռուսաստանը և Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Img default alt hy

Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերն իրականացնում են «Միութենական վճռականություն-2022» համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են «Դոմանովսկի», «Գոժսկի», «Օբուզ-Լեսնովսկի», «Բրեստսկի» և «Օսիպովիչսկի» զորավարժարաններում տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Զորավարժարաններում վարժանքների մարտական համակարգման փուլում մշակվում են պաշտպանությունը պահելու և անօրինական զինված կազմավորումների դեմ պայքարի հարցերը»,- ասվում է տարածած հաղորդագրության մեջ։

Զորավարժություններն անցկացվելու են երկու փուլով։ Փետրվարի 2-9-ը ստորաբաժանումները կկատարեն վերատեղակայում, կստեղծեն զորախմբեր և կկազմակերպեն կարևոր պետական ու ռազմական օբյեկտների պահպանությունն ու պաշտպանությունը։ Նախատեսվում է նաև ստուգել Բելառուսի տարածքում կարևոր օբյեկտների ծածկման խնդիրները կատարելու ՀՕՊ պատրաստվածությունը։

Փետրվարի 10-20-ը դաշնակցային ուժերը կմշակեն «արտաքին ագրեսիայի կասեցման և հետմղման»», ինչպես նաև ահաբեկչությանը դիմակայելու և Միութենական պետության շահերը պաշտպանելու հարցերը։