Լրահոս
Հասարակական
12:09
02.02.22
113

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 13 սանտիմետրով

Img default alt hy

Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-ի դրությամբ ծովի մակերևույթից 1900 մետր 39 սանտիմետր բարձրության վրա է:

Նախորդ տարվա նույն օրվա համեմատ լճի մակարդակն իջել է 13 սանտիմետրով։

Այս տարվա առաջին ամսվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 338 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։