Լրահոս
Հասարակական
11:57
02.02.22
91

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ կան ճանապարհներ ավտոճանապարհներ

Img default alt hy

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար` դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։