-
Հասարակական
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:5422.07.26 -
Միջազգային
Խաղեր՝ Ռուսաստանի թիկունքում. Ալիևի սկանդալային հայտարարությունները՝ Բեռլինում
23:1422.07.26 -
Իրավական
Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur
23:0022.07.26 -
Հասարակական
Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում
22:1522.07.26 -
Միջազգային
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին
22:0022.07.26 -
Քաղաքական
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
21:1422.07.26 -
Միջազգային
Կրասնոդարը՝ Ուկրաինայի թիրախում. դրոնային հարձակումները շարունակվում են ռազմաճակատում
20:5622.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
20:4522.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա
20:2422.07.26 -
Միջազգային
Մահացու պատերազմում Թրամփն արդեն տասնյակ միլիարդներ է ծախսել. ԱՄՆ-ին ճահճից դուրս գալու կոչ՝ Իրանից
20:1522.07.26 -
Քաղաքական
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
20:0022.07.26 -
Իրավական
Անսպասելի շրջադարձ՝ Ծառուկյանի գործում. ԲՀԿ առաջնորդի և իրանցի գործարարի առերեսումը հետաձգվել է
19:4422.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
19:1622.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կարող կալանավորվել, բայց նրա դեմ քրեական հետապնդում կսկսվի. ԿԸՀ որոշումը
18:5422.07.26 -
Հասարակական
Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան
17:4522.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
16:5122.07.26 -
Հասարակական
Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին
16:2022.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից. Ղահրամանյան
14:5122.07.26 -
Հասարակական
Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում
13:5422.07.26 -
Հասարակական
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
13:0722.07.26 -
Հասարակական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին
12:5622.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
12:3722.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Նոր ողբերգություն՝ բանակում. զինվորի մահվան մասին մանրամասներ չի հայտնում ՔԿ-ն
12:3022.07.26 -
Մշակույթ
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
12:1622.07.26 -
Հասարակական
«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
11:2222.07.26 -
Իրավական
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան
11:0822.07.26 -
Հասարակական
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է քաղաքապետարանի փորված փոսում
10:0822.07.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»
09:4822.07.26 -
Մամուլի տեսություն
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:4222.07.26 -
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26 -
Միջազգային
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
22:2521.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
21:4521.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
21:3021.07.26 -
Իրավական
Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա
21:0021.07.26 -
Հասարակական
Ստուգումներ՝ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում․ արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
20:4721.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական մուտք՝ բրիտանական թագավորական ընտանիք. ո՞վ է օրիորդ Էլեանորը
20:1521.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել և օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկին
20:0021.07.26 -
Միջազգային
Որբեր՝ տներում, մասունքներ՝ փլատակներում. տառապանքն ամենօրյա է դարձել ավերված Գազայում
19:1521.07.26 -
Քաղաքական
Գյումրին կոլապսից փրկել է ընդդիմադիր ղեկավարությունը. ինչո՞ւ Առաքելյանը չվերցրեց պատգամավորի մանդատը
19:0021.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն հետաձգել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
18:5021.07.26 -
Միջազգային
Ադրբեջանը կողջուներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը․ Ալիև
18:0421.07.26 -
Իրավական
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը
17:5421.07.26 -
Միջազգային
Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել
17:4621.07.26 -
Միջազգային
Ալիևը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
17:3521.07.26 -
Իրավական
Մակար Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան
16:5321.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները
16:5021.07.26 -
Հասարակական
Լավ բան չի լինելու, եթե հարցին լուծում չտան. լոլիկ աճեցնողների տանջանքը ջուրն է ընկնում
16:4521.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանից ուղարկվող նավթամթերքն ու գազը շատ կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում. Իլհամ Ալիև
16:1021.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի հետ կապված միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան
15:4621.07.26 -
Իրավական
Դատախազը դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:0521.07.26 -
Իրավական
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համար
15:0021.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Կորպուս գաստրոբար»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
14:4821.07.26 -
Հասարակական
Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր
14:3021.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը. Քենան Գուրբանով
14:1721.07.26 -
Միջազգային
Թուրքիան շարունակում է Ս-400 ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցությունները երրորդ երկրների հետ
14:0821.07.26 -
Միջազգային
Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում. Պեսկով
14:0221.07.26 -
Հասարակական
Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին. Ոսկան Սարգսյան
13:4521.07.26 -
Միջազգային
Իրանի հարվածների հետևանքով Հորդանանում ԱՄՆ բազայում երկու զինվորական է զոհվել․ WSJ
12:5521.07.26 -
Տարածաշրջան
Էրդողանի դեմ մահափորձ էին նախապատրաստում Անվար Սադաթի սպանության սցենարով․ ԶԼՄ
12:4321.07.26 -
Քաղաքական
Իշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. Աբովյան
12:2721.07.26 -
Միջազգային
Թրամփն անկախության օրվան ընդառաջ մերժել է շուրջ 6 հազար ներման խնդրագիր. NYT
12:1921.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային. ոչնչացվել են ՀՕՊ ռադարն ու F-15 կործանիչը
11:3021.07.26 -
Հասարակական
29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկեկլի գոտուց և բախվել ժայռին․ կա վիրավոր
11:2321.07.26 -
Հասարակական
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա էլեկտրասյանը
11:0121.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին
10:5421.07.26 -
Քաղաքական
«Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ շարունակելու եմ կառուցել»․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
10:2221.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»
10:0621.07.26 -
Մամուլի տեսություն
Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»
09:5621.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ»
09:5221.07.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»
09:4521.07.26 -
Հասարակական
Վաղ առավոտից լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ. ձկնաբույծները բողոքում են
09:4221.07.26 -
Մամուլի տեսություն
Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»
09:2521.07.26 -
Մամուլի տեսություն
Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»
09:2021.07.26 -
Մամուլի տեսություն
Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»
09:1521.07.26 -
Տնտեսական
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության․ Գևորգ Պապոյան
09:1021.07.26 -
Հասարակական
Երևանում արմատից չորացած հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ
23:3820.07.26 -
Իրավական
Կասկածելի են համարում ՄԱԿ փորձագետները «Սրբազան պայքարի» դեմ հարուցված մեղադրանքները
23:0120.07.26 -
Իրավական
Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22:4520.07.26 -
Իրավական
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
22:3020.07.26 -
Հասարակական
Լարված դրություն՝ Ստեփանավանում. բնակիչների մեջ կռիվ է գցել ոսկու հանքը վերաբացելու հարցը
21:5620.07.26 -
Հասարակական
Անհնար է սենց ապրելը. Փաշինյանին մեկ շաբաթ են տալիս անհետ կորածների հարազատները
21:0720.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Բունտ են անում լոլիկ աճեցնող գյուղացիները. տոննաներով բերքը փչանում է
20:3020.07.26 -
Հասարակական
Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը
20:1220.07.26 -
Հասարակական
Մահացու ջրեր. ջրահեղձության դեպքերը շատացել են, 21-ամյա տղայի մարմին են հանել գետից
19:3720.07.26 -
Հասարակական
Արյունոտ շաբաթ՝ Երևանում. կրակոցները տագնապի մեջ են պահում մարդկանց Էրեբունիից՝ Ստեփանավան
19:1620.07.26 -
Միջազգային
Մակրոնը շնորհավորել է Բըրնհեմին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
18:1520.07.26 -
Հասարակական
Ոսկետափի բնակիչները փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը. լոլիկի իրացման խնդիրներ են առաջացել
18:0820.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ նոր ուժեր է բերում ԱՄՆ-ը. Թեհրանը խիստ զգուշացնում է տարածաշրջանի երկրներին
18:0020.07.26 -
Միջազգային
Մոլդովայի նախկին վարչապետը ներկայացրել է նախագահ Սանդուի իմպիչմենտի նախագիծը
17:3420.07.26 -
Միջազգային
Մոսկվան՝ կրակի տակ, ռուսների ուժգին հարձակումը՝ Օդեսայի վրա. Լավրով-Ռուբիո հանդիպում է սպասվում
17:1520.07.26 -
Հասարակական
Հայաստանում ապօրինի զենքի շրջանառությունը դարձել է հանրային անվտանգության լուրջ խնդիր․ Վահագն Սարոյան
17:0020.07.26 -
Հասարակական
«Առինջ մոլի» 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան․ «Սպուտնիկ Արմենիա»
16:4720.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
16:3420.07.26 -
Քաղաքական
Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. Հակոբ Բադալյան
16:2120.07.26 -
Միջազգային
Զելենսկին հուսահատվել և օգնության համար դիմել է դաշնակիցներին․ Daily Express
16:0820.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին այսօր պետք է պաշտոնանկ անեն․ ուկրաինացի լրագրող
15:5020.07.26
Երկիր ենք կորցնում, ժողովո՛ւրդ, ոտքի՛ կանգնեք․ զոհված զինծառայողի հարազատ
«Փաստինֆո»-ն գրում է․
Եշիշե Զաքունցը մեկն է նրանցից, ովքեր հայրենիքի օրեցօր փոքրացումը, մաս-մաս թշնամուն հանձնելը կանխելու համար օրեր առաջ Կառավարության շենքի դիմաց երկրի կառավարումը ձախողած մարդկանց հրաժարականն էին պահանջում։ Արցախի հայաթափման նպատակով Ադրբեջանի հետևողական քայլերին ՀՀ իշխանությունների զրո պատասխանը, ինչպես Եղիշե Զաքունցն է ասում, հայրենիքի արժեքն իմացող յուրաքանչյուրի համբերության բաժակը լցրել է․ մարդիկ ուզում են ազատվել ներկա իշխանություններից, բայց չգիտեն՝ ինչպես։
«Ես ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե ինչպես են հերթով հողերը հանձնում և չգիտեմ՝ ինչ անեմ, որ մարդիկ ոտքի կանգնեն։ Մենք կորցնում ենք մեր երկիրը։
Այն մարդիկ, ովքեր հայրենանվեր են, մտահոգ են երկրի վիճակով, պետք է չհապաղեն։ Մենք պետք է ցույց տանք, որ այս երկրի տերը մենք ենք և դեմ ենք իշխանությունների քայլերին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է զոհված զինծառայողի հարազատ Եղիշե Զաքունցը՝ կոչ անելով ստեղծել խումբ, քննարկել մարդկանց ոտքի հանելու ճանապարհը։
Զաքունցը ցավով է նկատում, որ իր նման զոհված հարազատներին այդ օրը՝ Կառավարության շենքի դիմաց իրականացված ակցիայի ժամանակ, այդպես էլ չմիացան այն սրտացավ քաղաքացիները, ովքեր մտահոգ են ստեղծված աղետալի վիճակով։ Այդուհանդերձ, մեր զրուցակիցը վստահեցնում է, որ դա զոհված տղաների հարազատներին չի կարող ստիպել պայքարից հետ կանգնել․ «Մեր պայքարն անպայման շարունակելու ենք։
Հարազատներով անընդհատ քննարկում ենք, թե ինչպես ժողովրդին համախմբենք, սթափեցնենք։ Մեզ համար շատ ավելի ցավոտ է տեսնել, թե ինչ է կատարվում։ Ախր, մեր տղաները կյանքի գնով են պահել այդ հողը։ Դուրս է գալիս, որ անիմա՞ստ էին այդքան զոհերը։ Ո՞նց կարելի է ինչ-որ բանի դիմաց մաս-մաս հանձնել Հայրենիքը»։
Կառավարության քայլերի տրամաբանությունը Զաքունցը չի կարողանում հասկանալ, երբ համադրում է զուգահեռ իրականությունները՝ սահմանին կանգնած զինծառայողին տրվող 150-200 հազար աշխատավարձն ու Երևանում պարեկային ծառայություն իրականացնող պարեկին տրվող 350 հազար աշխատավարձը։
«Ես դեմ չեմ կարգ ու կանոնին, բայց մեր առաջնահերթ խնդիրը երկիրը պաշտպանե՞լն է, թե՞ մայրաքաղաքում ապրողի բարեկեցությունը բարձրացնելը։ Հասկանո՞ւմ եք՝ զինվորն անտեսված է, բանակը վերացման են տանում։ Շատերի հետ եմ շփվում ու տեսնում եմ, որ բոլորը խորը հիասթափության, դեպրեսիայի մեջ են այս ամենից, բայց չգիտեն՝ ինչ անեն»,-ասում է զոհված զինծառայողի հարազատը։
Զաքունցը ԱՄՆ-ից Հայաստան է վերադարձել 4 տարի առաջ։ Ասում է՝ տարբեր երկրներում է ապրել, բայց ոչ մի տեղ իրեն լավ չի զգացել․ միայն Հայաստանում է իրեն լավ զգում, բայց, տեսնելով, թե ինչպես է աչքի առաջ օրեցօր փոքրանում Հայրենիքը, ձեռքերը ծալած նստել չի կարող։
«Իշխանությունները մարդկանց ծաղրում են։ Տպավորություն ունեմ, որ այս սադրանքները նրա համար են, որ մարդկանց լռեցնեն, վախեցնեն, թույլ չտան ոտքի կանգնել։ Ոնց որ ասեն՝ 5000 զոհ ենք տվել, էլի կտանք, խելոք նստեք տեղներդ․․․
Իսկ քանի որ շատ ընտանիքներ կան, որ կա՛մ սահմանին կանգնած զինվոր, կա՛մ շուտով կունենան ու այդ մարդիկ էլ մտածում են՝ լավ է, ձայն չհանենք, որ հանկարծ մի բան չլինի մեր երեխաների ծառայության ընթացքում, կառավարության գլուխ կանգնածները իրենց քայլերը հերթով անում են՝ երկիրը հանձնում են․․․»,-ցավով նկատում է Զաքունցը։
Զոհված զինծառայողի հայրը համոզված է՝ հայրենիքը փրկելու համար նախ նրա յուրաքանչյուր կտորը քոնը պետք է համարես, կարևորես նրա ամեն մի սանտիմետրը։
«Գիտե՞ք, այդ օրը՝ ակցիայի օրը, ես դա շեշտեցի, ասացի՝ ես արցախցի եմ, արցախցու կողքին եմ ու կապ չունի, որ ես Արցախում չեմ ծնվել։ Այդպես պետք է լինի մեր երկրի ցանկացած հատվածի պարագայում։ Անկախ նրանից, թե ով որտեղ է ծնվել, պետք է այն գիտակցումն ունենա, որ իրենը համարի Հայաստանի ամեն մի կտորը»- ասում է Զաքունցը։
Մարդկանց մոտ նաև այդ գիտակցումն արթնացնելու համար են այսօր պայքարում զոհված տղաների հարազատները, որպեսզի մի օր չարթնանանք ու պարզվի, որ Հայաստան պետություն այլևս չկա։
-
23:54
22.07.26
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Կարդալ ավելին
-
23:00
22.07.26
Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur
Կարդալ ավելին
-
22:32
22.07.26
Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Կարդալ ավելին
-
22:15
22.07.26
Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում
Կարդալ ավելին