Լրահոս
Միջազգային
16:28
05.04.22
125

Ֆրանսիան պահանջում է Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցներ կիրառել

Img default alt hy

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բռունո լե Մերը Լյուքսեմբուրգում ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ Եվրամիության բոլոր 27 երկրները «լիովին պատրաստ են» պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որոնք կարող են թիրախավորել նավթն ու ածուխը, հաղորդում է AP-ը։

Նար խոսքով՝ ավելի դժվար կլինի կոնսենսուսի հասնել այն վառելիքի վերաբերյալ, որն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու եւ տները տաքացնելու համար:

ԵՄ-ն իր բնական գազի մոտ 40%-ը ստանում է Ռուսաստանից, եւ ԵՄ շատ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, դեմ են գազի ներմուծման դադարեցմանը։

Հանդիպմանը կքննարկվի Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր նոր միջոցների կիրառումը։