Լրահոս
Իրավական
12:15
06.04.22
119

Կարևոր շրջադարձ՝ «Պատմության ուսուցչի» գործով․ Ռուբեն Մելիքյան

Img default alt hy

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Դատարանն իմ միջնորդությամբ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ճանաչեց գործի առանցքը կազմող ձայնագրությունը՝ անհայտ աղբյուրից ձեռք բերված լինելու հիմքով (զեկուցագիրը կցում եմ):

«Թունավոր ծառի պտուղները նույնպես թունավոր են» սկզբունքի հիման վրա՝ պատրաստվում եմ հաջորդ դատական նիստին միջնորդել անթույլատրելի ճանաչել մյուս բոլոր մեղադրական ապացույցները, որոնք ուղիղ բխել են արդեն իսկ «թունավոր» ճանաչված ձայնագրությունից»։