Լրահոս
Հայաստան
15:44
05.04.22
617

Ռուսական ռազմաբազայի օդաչուները ՀՀ-ում վարժանքներ են անցկացրել ՄԻ-8 ՄՎՏ և Կա-52 ուղղաթիռների ներգրավմամբ

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ ՀՀ-ում Ռուսաստաի Դաշնության ռազմաբազայի ավիացիայի ՄԻ-8ՄՎՏ և Կա-52 («Ալիգատոր») ուղղաթիռների օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձր լեռնային տեղանքի պայմաններում։

Օդաչուները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մի շարք բարդ առաջադրանքներ են մշակել։

Ռազմաբազայի օնժեներատեխնիկական անձնակազմը մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունքներ է անցկացրել:

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է  ավելի քան 130 զինծառայող, գործի է դրվել շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա: