-
Հասարակական
«Կեղծ խաղաղության գինը» փաստավավերոգրական ֆիլմը հաղթող է ճանաչվում . Հարություն Հարությունյան
22:3027.04.25 -
Հասարակական
Աննա Հակոբյան, վախենալու ոչինչ չունենք, մենք կորցրել ենք մեր ամենաթանկը․ զոհված զինվորի մայր
20:3027.04.25 -
Հասարակական
Ուկրաինայի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը, կատարվում են որոնողական աշխատանքներ
20:0027.04.25 -
Սպորտ
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
19:3027.04.25 -
Միջազգային
Վանկուվերում փառատոնի ժամանակ վարորդը մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր ու վիրավորներ
17:3027.04.25 -
Հասարակական
Երևանում բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
16:3027.04.25 -
Հասարակական
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ
16:0027.04.25 -
Միջազգային
Ալիևը գոհ է վերադարձել Չինաստանից. Բաքու-Պեկին ռազմավարական գործընկերության փաստաթուղթը և Հայաստանը
15:3027.04.25 -
Քաղաքական
Խորին ցավակցություններ ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
14:3027.04.25 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ Արագածոտնում․ բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհի՝ Կոշ գյուղի խաչմերուկը
14:0027.04.25 -
Հասարակական
Մարտունեցին կարոտում է իր սրտի փուշը հանողին. մոնթեաբերդցի նվիրյալի 36-րդ տարեդարձը
13:0027.04.25 -
Հասարակական
21-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի
11:0027.04.25 -
Հասարակական
Պրահայի Սբ․ Հոգի եկեղեցում Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ է մատուցվել
23:0826.04.25 -
Հասարակական
Երևանի շինհրապարակներից մեկում աշխատակիցը մնացել է մեքենայի և փորվածքի միջև․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
22:4626.04.25 -
Հասարակական
Եթե Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. Ասլանյան
22:3126.04.25 -
Հասարակական
Շքեղ, շքեղ գարնանային ամպրոպ և տեղատարափ. Սուրենյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակել
22:0026.04.25
Խաչատուր Սուքիասյանի որդին ապօրինի շինարարություն է իրականացնում Երևանի կենտրոնում․ «Հետք»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, Երևան քաղաքի կենտրոնում ապօրինի շինարարություն է իրականացնում։
«Հետք»-ը մարտի 31-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ֆիքսել էր, որ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասում շինարարական աշխատանքներ են ընթանում։
««Լունապարկի» սկզբնամասում՝ «Քուին բուրգեր» սննդի կետի հարևանությամբ բետոնաշաղախ մեքենա է աշխատում, իսկ սննդի կետի հետնամասում՝ հենասյուներ են կառուցվում։ Արդեն հաջորդ աշխատանքային օրը՝ ապրիլի 1-ին, աղբյուրը գրավոր հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան, խնդրել տրամադրել շինարարությունը թույլատրող քաղաքաշինական փաստաթղթերը։
Երևանի քաղաքապետարանից այսօր՝ մարտի 5-ին, ստացած պատասխանից պարզ դարձավ, որ շինարարությունն ապօրինի է իրականացվում, իսկ կառուցապատողն ԱԺ պատագամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին է` Ալբերտ Սուքիասյանը։
«Տեղեկացնում ենք, որ Տիգրան Մեծի պողոտայի հ.17/4 հասցեում, առանց համապատասխան թույլտվության, իրականացվել է շինության վերակառուցման, մասնավորապես քարե պատերի և ծածկի իրականացման աշխատանքներ, որի առնչությամբ աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 30.03.2022 թվականին քաղաքացի Ալբերտ Սուքիասյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 041196 արձանագրությունը՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար»,- «Հետք»-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
Ուշադրություն արժանի է այն փաստը, որ ապօրինի շինարարությունն արձանագրվել է մարտի 31-ին, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են մեկ օր առաջ (30.03.2022թ.)։
Այսինքն ապօրինի շինարարության մասին արձանագրությունը կազմելու հաջորդ օրը Ալբերտ Սուքիասյանը շարունակել է շինարարությունը:
Երևանի քաղաքապետարանից փորձել են ճշտել՝ արձանագրությունը կազմելուց հետո ապօրինի շինությունը քանդվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ գործողություններ են հաջորդելու կառուցապատման փաստը հաստատելու վարչարարությանը։
Արդեն բանավոր հարցերին ի պատասխան քաղաքապետարանից փոխանցել են, որ Ալբերտ Սուքիասյանի կողմից կատարված իրավախախտման համար առաջիկայում 200 հազար դրամ տուգանք նախատեսող վարչական ակտ կկազմվի, իսկ շինարարությունը շարունակելու դեպքում՝ 2.5 միլիոն դրամ»։
-
13:07 24.04.25 Ուղիղ I Ապրիլ 24. Մեծ երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ Կարդալ ավելին
-
09:18 24.04.25 Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում․ ՄԻՊ Կարդալ ավելին
-
09:10 24.04.25 Ուղիղ I Փաշինյանը՝ Ծիծեռնակաբերդում Կարդալ ավելին
-
16:22 22.04.25 Բոլորիդ հրավիրում ենք համատեղ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը․ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ Կարդալ ավելին