Լրահոս
Հասարակական
13:05
01.02.22
109

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Միացյալ Նահանգներ

Img default alt hy

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը: