Լրահոս
Հասարակական
11:47
01.02.22
87

Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու բեռնատար Mercedes-ը

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ագարակ-Ոսկևազ գյուղերի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Մ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Ղուկաս Ն-ի վարած բեռնատար Mercedes-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 24-ամյա Հայկազ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն։

Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ղուկաս Ն․-ն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, իսկ հիվանդանոց տեղափոխված Հայկազ Ս-ն՝ նույն ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։