-
Քաղաքական
Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ․ Ռուբեն Մխիթարյան
11:1526.04.25 -
Մամուլի տեսություն
Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս․ «Հրապարակ»
10:1426.04.25 -
Մամուլի տեսություն
Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ․ «Հրապարակ»
09:5226.04.25 -
Իրավական
ՔԿ-ն հրաժարվել է վարույթ նախաձեռնել սկանդալային հրապարակման առիթով. Ռոման Երիցյան
23:2125.04.25 -
Միջազգային
Լարվածությունն աճում է Հնդկաստան-Պակիստան սահմանին. կործանարար պատերազմի սպառնալիք կա
23:0325.04.25 -
Հասարակական
Սյունիքում այսօր մահացած զինվորը Սիսիանի Աշոտավան համայնքից էր, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. News.am
22:4725.04.25 -
Քաղաքական
Քիչ է մնում՝ կախվի ՔՊ-ական պատգամավորը. գլխավոր դատախազին հարցերը շատ են ու անպատասխան
22:2825.04.25 -
Սպորտ
Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում են
22:1525.04.25 -
Քաղաքական
Արցախի նախագահի ընտրություններ կլինեն. Շահրամանյանը առաջադրվելու որոշում չունի
22:0125.04.25 -
Քաղաքական
Վախկոտ է անվանում իշխանության քաղաքականությունը Ցեղասպանությունը չմոռացող ժողովուրդը
21:3725.04.25 -
Տնտեսական
Ինքնասիրության հարց ա, մեզ հիմարացնում են. գործադուլով են սպառնում փոքր բիզնեսի ներկայացուցիչները
21:1225.04.25 -
Իրավական
«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ
20:5825.04.25 -
Իրավական
Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի՝ շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը
20:4425.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սյունիքում մահացել է սահմանապահ զինվոր. Քննչական կոմիտեն հաստատում է
20:3025.04.25 -
Հասարակական
Սահմանապահ զորքերի զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է․ ԱԱԾ
20:2225.04.25 -
Կրթություն և գիտություն
Մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների միասնական քննությունների հայտագրման գործընթացը
20:1125.04.25 -
Քաղաքական
Փաշինյանն ուզում է ջնջել Արարատը գերբի վրայից. Ցեղասպանության միջոցառումները՝ ռուսական մեդիայում
20:0725.04.25
Արցախի նախագահն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի Գառնաքար, Շահմասուր, Ծմակահող և Հաթերք համայնքներում:
Արցախի նխագահի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը տեղերում հետաքրքրվել է առկա խնդիրներով, լսել բնակիչների զբաղվածությունն ապահովելու հետ կապված առաջարկները, նրանց հետ քննարկել անելիքները:
Անդրադառնալով ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերին՝ նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ Գառնաքար, Շահմասուր և Ծմակահող համայնքները մայրուղուն կապող ճանապարհները այս տարի կասֆալտապատվեն, խմելու ջրի խնդրի համալիր լուծման համար նշված երեք համայնքներին կհատկացվի համապատասխան պետական աջակցություն, ինչպես նաև տնտեսական գործունեությունն ակտիվացնելու նպատակով համայնքների բնակիչներին կտրվեն մեղվափեթակներ և անասնագլխաքանակ: Այդ համայնքներում կիրականացվեն նաև ենթակառուցվածքային այլ աշխատանքներ։ Նախագահի հորդորն էր օգտագործել ողջ պոտենցիալը և ազատ բնակֆոնդի հաշվին ավելի շատ տեղահանված ընտանիքների ընդունել:
Հաթերքում քննարկված օրակարգն ավելի ընդգրկուն էր: Նախագահը բարձր է գնահատել անցած տարում համայնքի ղեկավարի` գյուղի ազատ բնակֆոնդի հաշվին տեղահանված 40 ընտանիքների ընդունելու և բնակարաններով ապահովելու նախաձեռնությունը, որի արդյունքում Հաթերքում բնակչություն թիվը զգալիորեն աճել է։
Նա հանձնարարել է շարունակել այդ գործընթացը` հաշվի առնելով համայնքում դեռևս առկա ազատ բնակֆոնդը և տեղահանված արցախցիների` հատկապես այստեղ ապրելու ցանկությունը։
Քննարկվել են նաև համայնքի արտաքին լուսավորության, ներհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, ոռոգման ցանցի կառուցմանը, հիվանդանոցի համար շենքային նոր պայմանների ստեղծմանը, ինչպես նաև ժամանցի, զբաղվածության խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:
-
11:36 26.04.25 Անձրևային եղանակը կպահպանվի Կարդալ ավելին
-
11:00 26.04.25 Լարսը բաց է, ՀՀ ճանապարհները հիմնականում անցանելի են Կարդալ ավելին
-
10:47 26.04.25 Երևանում ոստիկանության ծառայողները ջրանցքից դուրս են բերել խեղդվող կնոջը․ նրա հետ գտնվող տղամարդուն փրկել չի հաջողվել Կարդալ ավելին
-
09:30 26.04.25 Լույս չի լինելու․ հասցեներ Կարդալ ավելին